ԹեհրանՀամայնքՀայաստան - Արցախ

Թեհրանահայութիւնն արցախահայութեան կողքին է

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Տեղահանւած եւ հայրենազրկւած արցախցի մեր քոյրերին եւ եղբայրներին աջակցելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից  կեանքի կոչւած յանձնախումբը, այս հարցով միութիւնների հետ համագործակցութեան ծրիում, հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ կազմակերպել էր նւիրահաւաք: Յանձնախմբի կողմից  նւիրատուներին էր ներկայացրել այն ահնրաժեշտ իրերի ցանկը, որոնք  գնւելու են հանգանակւած գումարների միջոցով գնւելու եւ ուղարկւելու են արցախցի հայրենակիցներին:

Յատկանշական է, որ հոկտեմբերի 6-ին նւիրահաւաքի աշխատանք է իրականացւել նաեւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանում:

Նմանօրինակ աշխատանքներ է նախաձեռնւել նաեւ եկեղեցական խորհուրդների նախաձեռնութեամբ՝ եկեղեցիների շրջափակում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button