Հա
29/10/2018 - 09:30

Նուբար Աֆէյեան․«Յեղափոխութիւնը յույս է ներշնչել, սակայն նշանակալի արդիւնքների հասնելու համար միայն յոյսը բաւարար չէ»

Հայաստանում յեղափոխութիւնը ապագայի հանդէպ յոյս է ներշնչել ժողովրդին, սակայն նշանակալի արդիւնքների հասնելու համար միայն յոյսը բաւարար չէ։

«alikonline.ir» - Հայաստանում յեղափոխութիւնը ապագայի հանդէպ յոյս է ներշնչել ժողովրդին, սակայն նշանակալի արդիւնքների հասնելու համար միայն յոյսը բաւարար չէ։ Այսպիսի կարծիք «news.am»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց հայկական ծագումով ամերիկեան բիզնեսմեն եւ բարերար, Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) համահիմնադիր Նուբար Աֆէյեանը։

Նրա խօսքերով՝ դրա համար կոնկրետ աշխատանք է պէտք, կոնկրետ ներդրումներ եւ պետական աջակցութիւն։

««FAST»-ի օրինակով կարող եմ նշել, որ պետութիւնը եւ մասնաւոր ոլորտը ակտիւօրէն համագործակցում են կոնկրետ նախագծերի առաջընթացի համար, եւ մենք կը շարունակենք մեր ներդրումային գործունէութիւնը Հայաստանում։ Որպէս խոշոր ներդրող, մենք միշտ վստահ ենք մեզ զգացել այստեղ, քանի որ ծառայել ենք երկրի երիտասարդ սերնդին»,- նշեց Աֆէյեանը։

Նրա խօսքերով՝ տւեալ պահին ներդրողները հետաքրքրւած են Հայաստանով, սակայն որպէսզի այդ հետաքրքրութիւնը կոնկրետ նախագծերի վերածւի, ժամանակ է հարկաւոր։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բարելաււել է ներդրումային մթնոլորտը, ինչը պայմանաւորւած է օրէնքի գերակայութեան հաստատումով, սակայն ներդրումային վստահութեան բարձրացման համար տարիների յամբերութիւն է հարկաւոր, ինչը աւելի կարեւոր է, քան Հայաստանում յեղափոխական փոփոխութիւնները»,- ասաց բիզնեսմենը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։