Հա
10/01/2019 - 09:10

«Airbus»-ը եւ «Boeing»-ը թերակատարել են ինքնաթիռների մատակարարման 2018 թւականի պլանը

«Airbus SE» եւրոպական աւիաշինական կոնցեռնը եւ նրա ամերիկեան մրցակիցը՝ «Boeing Co.»-ն, 2018 թւականին չեն կարողացել պլանաւորւած քանակութեամբ ինքնաթիռներ մատակարարել յաճախորդներին: 

«alikonline.ir» - «Airbus SE» եւրոպական աւիաշինական կոնցեռնը եւ նրա ամերիկեան մրցակիցը՝ «Boeing Co.»-ն, 2018 թւականին չեն կարողացել պլանաւորւած քանակութեամբ ինքնաթիռներ մատակարարել յաճախորդներին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Boeing»-ը յայտնել է, որ տարւայ ընթացքում բեռնառաքել է 806 հանրանաւ: Դա ռեկորդ է դարձել, բայց ընկերութիւնը մտադրւել էր մատակարարել 810-ից մինչեւ 815 ինքնաթիռ: Այսպիսով, 2011 թւականից ի վեր առաջին անգամ կանխատեսումը չի արդարացել: Աւելի թոյլ արդիւնքների պատճառը դարձել է ֆիւզէլեաժների, շարժիչների եւ այլ մասերի անբաւարարութիւնը, որոնք ինքնաթիռների հաւաքումը դանդաղեցրել են ամառւանից ի վեր, նշում է «Dow Jones»-ը: «Airbus»-ի տւեալներով՝ անցած տարի նրա մատակարարումները նոյնպէս հասել են պատմական առաւելագոյն ցուցանիշի՝ 800 հանրանաւի: Դա համընկել է ընկերութեան՝ հոկտեմբերին իջեցման կողմը վերանայւած կանխատեսման ստորին սահմանի հետ: Կրճատումը պայմանաւորւած էր ինչպէս համալրող մասերի մատակարարման հետ կապւած խնդիրներով, այնպէս էլ ներքին արտադրական ընդհատումներով: Ինքնաթիռների արտադրութեան բնագաւառում աշխարհի երկու առաջատար ընկերութիւնները 2018 թւականին միագումար 1608 ինքնաթիռ են մատակարարել մէկ տարի առաջւայ 1481-ի համեմատութեամբ: Համեմատութեան համար նշենք, որ 2011 թւականին մատակարարւած հանրանաւերի թիւը կազմել է ընդամենը 1000: Զգալի աճը պայմանաւորւած է օդային ճանապարհորդութիւների պահանջարկի աճով, մասնաւորապէս, Ասիայի երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։