Հա
03/03/2019 - 14:20

Իրանցի ներդրողը Վանաձորում գազաբալոնների պլաստիկ արտադրութիւն է հիմնում

ՀՀ կառավարութեան այսօրւայ նիստից յետոյ լրագրողները Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրեանից հետաքրքրւեցին՝ վերջին մէկ տարւայ ընթացքում հայաստանեան տնտեսութեան մէջ իրանական ներդրումներ կատարւե՞լ են։

«alikonline.ir» - ՀՀ կառավարութեան այսօրւայ նիստից յետոյ լրագրողները Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրեանից հետաքրքրւեցին՝ վերջին մէկ տարւայ ընթացքում հայաստանեան տնտեսութեան մէջ իրանական ներդրումներ կատարւե՞լ են։ Տեղեկացնում է «Aravot.am»-ը:

«Վստահ եմ՝ կան, մէկը կարող եմ առնւազն նշել։ Վանաձորում իրանցի մի ներդրող հետաքրքիր արտադրութիւն է նախաձեռնել։

Սարքաւորումներն արդէն ներկրւած են։ Գազաբալոնների պլաստիկ արտադրութիւն է իրենից ներկայացնում։ Կողմնորոշւած է լինելու արտահանմանը՝ ՌԴ եւ Եւրոպա։ Ասում են՝ գարնանը վերջին սարքաւորումները կը ներկրւեն, եւ արտադրութիւնը կը գործարկի։ Վստահ եմ, որ միակ իրանական ներդրումը չէ»,- ասաց Տիգրան Խաչատրեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։