Հա
06/05/2019 - 10:50

Կառլեն Խաչատրեան. «Երրորդ երկրների ազդեցութիւնը հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ պէտք է նւազեցւի»

Իրանը Հայաստանի համար արտաքին շուկաներ դուրս գալու երկու ելքերից մէկն է, ու երրորդ երկրների ազդեցութիւնը հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ պէտք է հնարաւորինս նւազեցւի։

«alikonline.ir» - Իրանը Հայաստանի համար արտաքին շուկաներ դուրս գալու երկու ելքերից մէկն է, ու երրորդ երկրների ազդեցութիւնը հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ պէտք է հնարաւորինս նւազեցւի։

Վերջերս Երևանում անցկացւած Եւրասիական տնտեսական միութեան Միջկառավարական խորհրդի նիստում թւային տնտեսութեան թեման առանցքային էր։ Տնտեսագէտ Կառլեն Խաչատրեանի խօսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում թւային օրակարգն ակտիւօրէն առաջ է տանում  Եւրասիական տնտեսական յանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը։

«ԵԱՏՄ թւային հարթակների սինխրոնիզացիայի հետ կապւած խնդիրներ կան։ Այդ խնդիրների լուծումը մեր տնտեսութիւններն աւելի շարժական ու արդիւնաւէտ կը դարձնի։ Խօսքը փաստաթղթերի աւելի արագ շրջանառութեան, տնտեսութիւնների միջեւ կապի ուժեղացման, բիզնեսի եւ սպառողի միջեւ աւելի օպերատիւ կապի ստեղծման եւ այլ բաների մասին է»,- ասաց Խաչատրեանը «Ssputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում։

Նրա խօսքով, համացանցի հսկաների դերը համաշխարհային առեւտրում օրեցօր աճում է՝ «Alibaba», «eBay», «Amazon»-ը  նոր տեղ են զբաղեցնում։ Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ համատեքստում կարելի է նման հարթակներ ստեղծել ԵԱՏՄ սահմաններում։ Թւայնացումը ԵԱՏՄ-ում թոյլ կը տայ նաեւ հեշտացնել ու մեծ մասամբ վերացնել այն թղթաբանական գործընթացները, որոնք բարդացնում են փոխներգործութիւնը երկրների միջեւ, թոյլ կը տայ հեշտացնել լոգիստիկան, կրճատել ժամանակը եւ այլն։

Փորձագէտի կարծիքով՝ եւս մէկ կարեւոր թեմա է հայ-իրանական սահմանին գտնւող Մեղրիի ազատ տնտեսական գօտին, որը պէտք է ԵԱՏՄ-ի ու Իրանի համագործակցութեան առանցքային օղակ դառնար։

Հայաստանը ժամանակին մեծ ներդրում է արել դրա մէջ, սակայն ազատ տնտեսական գօտին այժմ գրեթէ չի գործում։ Խաչատրեանը դժւարանում է պատասխանել՝ որն է նման դադարի պատճառը․ Հայաստանի կառավարութեան վճռականութեան պակասը, թէ Իրանի շուրջ ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակը։

Նա չի բացառում, որ Թեհրանի վրայ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկած պատժամիջոցների ճնշումը թոյլ չի տալիս Իրանի գործընկերներին առեւտրի հաստատմանն ուղղւած աւելի վճռական գործողութիւնների դիմել։

Իրանը Հայաստանի համար արտաքին շուկաներ դուրս գալու երկու ելքերից մէկն է, ու երրորդ երկրների ազդեցութիւնը հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ պէտք է հնարաւորինս նւազեցւի։

ԵԱՏՄ-ում Հայաստանի համար եւս մէկ գերակայ ուղղութիւն է էներգետիկան։Երկրի էներգետիկ հզօրութիւնները թոյլ են տալիս երեք անգամ աւելի շատ էներգիա արտադրել, քան սպառւում է հանրապետութիւնում։ Այդ իմաստով Հայաստանը կարողացել է իր երեւացող տեղը զբաղեցնել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկայում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։