Հա
08/09/2019 - 13:40

Կրկին արդիականանում է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանական փորձագիտական հանրոյթի եւ պետական մարմինների համակարգւած աշխատելաոճի ամենահետաքրքրական վերջին դրսեւորումներից մէկը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի օրակարգ վերադարձնելուն միտւած ջանքերն են։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանական փորձագիտական հանրոյթի եւ պետական մարմինների համակարգւած աշխատելաոճի ամենահետաքրքրական վերջին դրսեւորումներից մէկը Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի օրակարգ վերադարձնելուն միտւած ջանքերն են։

Այսպէս, այս տարւայ օգոստոսին Հարաւային Կովկասի եւ Հայաստանի հարցերով Իրանում ամենաճանաչւած փորձագէտներից մէկը հանդէս եկաւ հրապարակային վերլուծութեամբ, որի մեխը իրանական շահերի տեսանկիւնից Հայաստան-Իրան երկաթուղու կարեւորութիւն ընդգծումն էր եւ դրան հետեւած առաջարկը հէնց Թեհրանի ջանքերով ստեղծելու այս ծրագրով զբաղւող Հայաստան-Իրան-Չինաստան եռակողմ յանձնաժողով։

Ամենեւին պատահական չէ, որ արդէն սեպտեմբերի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի իրականացման գործնական քայլերին նւիրւած և նախագահականում անցկացւած առանձին նիստի ընթացքում յատուկ շեշտել է այն կարեւորութիւնը, որ Իրանի համար ունի երկաթուղային եւ ծովային փոխադրումների ոլորտներին առնչւող ենթակառուցւածքների կատարելագործումը եւ ընդլայնումը։

Չգիտեմ, որքանով են Հայաստանի պատկան մարմինները որսացել այս ուղերձները կամ արդեօք ընդհանրապէս տեղեա՞կ են դրանցից, բայց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կրկին արդիականանում է՝ ուշագրաւօրէն հէնց իրանական կողմից եկող ազդակների միջոցով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։