Հա
23/09/2019 - 13:05

Ինչու է յետաձգւում «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի կառուցումը. պարզաբանում

Շինարարութեան ժամկէտների փոփոխութեան պատճառներից մէկը Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծւած իրավիճակն է։ Սակայն սա միակ խնդիրը չէ։

«alikonline.ir»- Շինարարութեան ժամկէտների փոփոխութեան պատճառներից մէկը Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծւած իրավիճակն է։ Սակայն սա միակ խնդիրը չէ։

«Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման վերջնաժամկէտը յետաձգւել է մինչեւ 2020թ. տարեվերջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութիւնում։

2019 թւականի մարտին Sputnik Արմենիան արդէն հարցում ուղարկել էր էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութիւն։ Այն ժամանակ յայտնել էին, որ 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը պէտք է աւարտւի մինչև 2019 թւականի սեպտեմբերի 1-ը։ Սակայն աշխատանքները ժամանակին չէին աւարտւել։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդէն Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութիւնը (որի կազմում է Էներգետիկայի նախարարութիւնը) մեզ ներկայացրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Հայկ Յարութիւնեանի պարզաբանումը։

Ի պատասխան մեր հարցմանը, Յարութիւնեանը յայտնեց, որ 2019 թւականի յուլիսի 1-2-ին Թեհրանում կայացած հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստի ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել երկրարացնել «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի իրականացման վերջնաժամկէտը մինչեւ 2020 թւականի դեկտեմբերի 31-ը։

Դրա հիման վրայ 2019 թւականի օգոստոսի 8-ին «Բարձրավորլ էլեկտրացանցեր» ՓԲԸ և ծրագրի գլխաւոր կապալառու «Սանիր» ընկերութեան  միջեւ կնքւել է լրացուցիչ համաձայնագիր, որին կցւած է աշխատանքների իրականացման վերանայւած ժամանակացոյցը։

Յարութիւնեանի պնդմամբ՝ Էլեկտրահաղորդման օդային գիծն անցնում է բարդ լեռնային եւ կոմունիկացիաներով խիստ յագեցած հատւածներով,  ուստի ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտութիւն է առաջացել նախագծում կատարել որոշակի փոփոխութիւններ եւ ճշգրտումներ, լուծել տեխնիկական եւ կազմակերպչական բնոյթի խնդիրներ՝ կապւած որոշ տեղամասերում ծրագրի փոփոխութեան, նոր հողատարածքների ձեռքբերման եւ սարքաւորումների մատակարման եւ այլ հարցերի հետ։

«Ծրագրի ժամկէտների ձգձգումը կապւած է նաեւ Իրանի բանկային համակարգի շուրջ ստեղծւած իրավիճակով, քանի որ իրանական կապալառու ընկերութիւնը սարքաւորումների եւ կոնստրուկցիաների մատակարարումն իրականացնում է ինչպէս Իրանից, այնպէս էլ բազմաթիւ այլ երկրներից», - նշում է Յարութիւնեանը։

Հայ-իրանական միջկառավարական նիստի ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել նաեւ ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ երկկողմ վերահսկողութիւնն ուժեղացնելու լրացուցիչ քայլերի վերաբերեալ։

Նշենք, ի սկզբանէ ենթադրւում էր, որ շինարարութիւնը պէտք է աւարտւի 2018 թւականին։

Յիշեցնենք, որ դէպի Իրան գնացող գիծը կառուցւում է Իրանի միջոցներով։ Նախատեսւած 107.9 մլն եւրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման եւ զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերութիւնը։

Նոր գիծը թոյլ կը տայ եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակութիւնը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի սնուցման համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։