MENU
Կիրակի, հոկտեմբերի 7-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան պաշտօն, մի քանի օր առաջ իր հոգին աւանդած աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնաւուրի հոգու համար։
Երկընտրանքներ շատ են լինում. դրանցից չհնացողն ու մշտապէս արդիականը մեզ՝ հայերիս մօտ, գնալու թէ մնալու խնդիրն է։ Այս հարցն ասես երբեք հանգիստ չի տալիս մեզ։ Բանն այն է, որ ժամանակի անկասելի հոսքը, մարդու յարմարւողականութեան յատկութիւնը, գնացողների ու մնացողների մօտ աստիճանաբար մեղմել է այս երեւոյթի զգացմունքային աղէտը: Իհարկէ, ոչ թէ աղէտն է մեղմել այլ դրա ընկալումն է բթացրել:
Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ ...
Կիրակի առաւօտեան, 7 հոկտեմբեր 2018-ին, ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնաւուրի հոգւոյ խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տնօրինութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:
Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Սաուդական գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի զայրոյթը հարուցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն յայտարարութիւնը, համաձայն որի՝ առանց ամերիկեան ռազմական օժանդակութեան, Սաուդական Արաբիայի արքան նոյնիսկ երկու շաբաթ չի կարողանայ մնալ իշխանութեան ղեկին, կարիք ունի լրացուցիչ մասնագիտական մեկնաբանութեան։
ՀՀ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը խորհրդարանական մնացած ուժերի միջեւ կոնսենսուսի դէպքում դէմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացմանը դեկտեմբերին:
ՀՀ ԱԺ ընտրութիւնները, կարծես, դեկտեմբերին են կայանալու, ու Հայաստանը նոր ՀՀ ԱԺ-ով մուտք կը գործի նոր տարի։ Նոր խորհրդարանի կազմն, այդ դէպքում, հիմա արդէն յայտնի է, ու այդ ընտրութիւնները կանցկացւեն միայն թղթաբանութիւնն ապահովելու համար։ Ու ամենամեծ վտանգը հէնց դա է, դրանք կրկին զուրկ կը լինեն բովանդակութիւնից ու հերթական «մերժիր Սերժին» կը դառնան։
Դեկտեմբերին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ մենք որեւէ որոշում չենք կայացրել . այս մասին աժ ճեպազրոյցների ժամին յայտարարել է ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը: