Հա
Items filtered by date: Կիրակի, 17 Փետրւարի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իսլ. խորհրդարանը հաւանութեան է արժանացրել 1398 թւականի պետբիւջէի նախագիծն իր ընդհանրութեամբ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Published in Իրան

Միւնխէնում ընթացող անվտանգութեան համաժողովի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կրկին անգամ ԵՄ-ին կոչ է արել դուրս գալ Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրից. տեղեկացնում է «BBC»-ն:

Published in Միջազգային

Սիրահարների տօնի հմայքը աւելացնող եւ երիտասարդութեան սիրտը գրաւող ծրագիր եղաւ, 15 Փետրւար  2019-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան սրահում կայացած ուրախ երեկոն, կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հովանու ներքոյ գործող «Տաթեւ» պարախմբի:

Published in Ատրպատական

Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

Published in Ատրպատական

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի14-ին:  Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն, այսինքն Տիրոջ Տաճար ընծայման տօնը:

Published in Թեհրան

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, իրանահայ թեմերի երիտասարդների համար կազմակերպւած «Պատուհան» անւամբ ճանաչողական ֆորումին յաջորդող փուլում, կազմակերպւում են երիտասարդների հմտութիւնները զարգացնող ծրագրեր։ Այս շրջագծում 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայում, Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համագործակցաբար կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» դասընթացը (Project management)։

Published in Նոր Ջուղա

Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը՝ նւիրւած Իրանի Իսլամական Յեղափոխութեան 40-ամեակին, տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս, երգահան ու խմբավար Սերժիկ Միրզայեանը: Նա Թեհրանի «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախմբի  ու նւագախմի ղեկավարն է:

Published in Թեհրան
Կիրակի, 17 Փետրւարի 2019 07:23

Հոգեհանգստեան արարողութիւն

Ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Published in Թեհրան

Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Published in Նոր Ջուղա
Էջ 4, 4-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։