Հա
14/01/2017 - 14:00

Թրամփի վարչակազմի նոր հռետորաբանութիւնը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած համապարփակ համաձայնագրի ճակատագրի մասին քննարկումների ջերմաստիճանը մօտենում է եռման կէտին:

Լրահոսում իրար հակասող, մէկը միւսին մերժող լուրերի եւ վերլուծութիւնների պակաս բնաւ էլ չի զգացւում: Ընդհակառակը՝ ինֆորմացիոն հոսքն այնպիսին է, որը մեղմ ասաց, կարող է «շնչարգելութեան» պատճառ դառնալ:

Այս խառնաշփոթում, սակայն, ակնյայտ է մի բան. ինչքան մօտենում է Թրամփի պաշտօնավարման՝ յունւարի 20-ի օրը, այնքան աւելի է բալանսաւորւում միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ամերիկացի ապագայ պաշտօնեաների հռետորաբանութիւնը:

Նախընտրական պայքարի ընթացքում «միջուկային համապարփակ համաձայնագիրը պատռելու» մասին բղաւոցների հետքը շատ արագ խամրում է՝ փոխարինւելով դեռեւս կոշտ, սակայն զգալիօրէն բարեփոխւած մօտեցումներով, որոնց միանշանակ կարելի է բնութագրել որպէս նահանջ՝ նախընտրական ամբոխավարական հռետորաբանութիւնից:

Ուշադրութիւն դարձնենք միջուկային համապարփակ համաձայնագրի կապակցութեամբ արտաքին քաղաքականութեան, պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտներում Դոնալդ Թրամփի կառավարութեան առանցքային դէմքերի արտայայտութիւններին.

Համապարփակ համաձայնագրի մասին վերջին շրջանում հնչած ամենակոշտ մօտեցման հեղինակ, պետքարտուղարի պաշտօնի թեկնածու Ռեքս Թիլերսոնը խօսել է ընդամենը դրա «ամբողջական վերանայման» անհրաժեշտութեան մասին:

Նա, ի դէպ, շեշտել է, որ սա ընտրւած նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն է: Պահանջ, որը բնականաբար համատեղութեան որեւէ եզր չի կարող ունենալ համաձայնագիրը չեղարկելու մասին Թրամփի նախկին արտայայտութիւնների հետ:

Պաշտպանութեան նախարարի թեկնածու, պաշտօնաթող գեներալ Ջէյմզ Մատիսը, որը յայտնի է իր ընդգծւած հակաիրանական մօտեցումներով, Սենատի լսումների ժամանակ յատուկ նշել է, թէ առկայ բոլոր թերութիւններով հանդերձ, ԱՄՆ-ը պէտք է միանշանակօրէն հաւատարիմ մնայ եւ յարգի միջուկային համապարփակ համաձայնագիրը: Մօտեցում, որը թէեւ վկայում է միջուկային համապարփակ համաձայանգրի վերաբերեալ Թրամփի վարչակարգի դժգոհութեան մասին, այդուհանդերձ բաւականին հաւասարակշռւած եւ իրատեսական է հնչում:

Ոչ պակաս ուշադրութեան արժանի է նաեւ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան (CIA) ղեկավարի պաշտօնի թեկնածու Մայք Փոմփէոյի արտայատութիւնն այն մասին, թէ պաշտօնը ստանձնելու դէպքում իր ղեկավարած կառոյցը զբաղւելու է  «Իրանի կողմից միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների ամբողջական կատարաման մասին հաւաստ տեղեկութիւններ հաւաքելու գործով»: Դարձեալ ոչ մի ակնարկ համաձայնագրի հնարաւոր չեղարկման մասին:

Անկասկած նման պատասխանատու յայտարարութիւնները չեն կարող համադրւած չլինել ԱՄՆ-ի ապագայ նախագահի հետ, իսկ այս բոլորի հանրագումարը նշանակում է այն, որ Սպիտակ տանը Թրամփի թիմի հաստատւելուց յետոյ թէեւ Իրանի հետ յարաբերութիւններում լարւածութիւնը չի բացառւելու, այնուամենայնիւ նրանք փորձելու են հնարաւորինս համաչափ ու հաւասարակշռւած մօտեցում ցուցաբերել միջուկային գործարքի նկատմամբ:

Ինպէս փորձագէտներն են նշում. միջուկային համապարփակ համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որի հնարաւոր չեղարկման համար անհրաժեշտ է այն ընդունած բոլոր կողմերի համաձայնութիւնը: Փաստաթուղթը ստորագրած ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն արդէն պարզորոշ հասկացնել են տւել, որ դրա չեղարկումը, կամ, անգամ, վերանայումը բացառւած է, իսկ սա նշանակում է, որ Սպիտակ տան ցանկացած միակողմանի գործողութիւն կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի համար:

Սա առաջինը գիտակցում են հէնց Վաշինգտոնում՝ փորձելով մեղմել իրավիճակն ու ապագայ գործողութիւնների համար ստանալ մանեւրի յաւելեալ տարածութիւն եւ հնարաւորութիւն:

Յարակից լուրեր

  • «Իրանցիների նկատմամբ ԱՄՆ ճնշումներն անօգուտ են». Զրաիֆը՝ France 24-ի հետ զրոյցում
    «Իրանցիների նկատմամբ ԱՄՆ ճնշումներն անօգուտ են». Զրաիֆը՝ France 24-ի հետ զրոյցում

    ԱՄՆ ճնշումները չեն կարող ազդել իրանցիների վրայ: Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին
    Կրկի՞ն TRiUMPh, կամ արդեօք Թրամփը կը վերընտրւի 2020 թւականին

    2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրութիւնների նախօրէին ամերիկեան ամենայայտնի ԶԼՄ-ները ակտիւօրէն ներարկում էին Ամերիկայի պատմութեան մէջ առաջին կին նախագահ ունենալու գաղափարը։ Դրա արդիւնքում ձեւաւորւեց հանրային ընկալում, որի համաձայն Հիլարի Քլինթոնը այն թեկնածուն էր, ով կարող էր հեշտութեամբ պարտութեան մատնել բիզնեսմեն Դոնալդ Թրամփին 2016 թ. ընտրութիւններում։

  • Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում
    Ֆրանսիայի դերը՝ Իրան-Եւրոմիութիւն փոխյարաբերութիւններում

    Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի նկատմամբ Միացեալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հանդէպ Եւրոմիութեան բացասական դիրքորոշումից յետոյ պաշտօնական Թեհրանը ԵՄ նկատմամբ իր քաղաքականութեան մէջ որոշակի վերանայումներ իրականացրեց, ինչն Իրանի եւ «4+1 խմբի» անդամ եւրոպական երկրների միջեւ վերջին շրջանում առաջացած լարւածութիւնը մեղմելու հնարաւորութիւն տւեց:

  • ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին
    ԱՄՆ-ի կողմից Արցախին տրւող ֆինանսաւորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիեւի ռեժիմին

    Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մտահոգիչ հաղորդագրութիւններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարութիւնը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրւող ֆինանսական աջակցութիւնը, որի տրամադրումն աւելի վաղ հաստատւել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբէթ Չուլջեանի հետ:

  • Թրամփը Դանիա այցը չեղարկել է
    Թրամփը Դանիա այցը չեղարկել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի անսպասելի չեղարկել է Դանիա այցը՝ յայտարարելով, որ այցելութիւնն անիմաստ է այն բանից յետոյ, երբ Դանիայի վարչապետ Մեթէ Ֆրեդերիքսենը ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գաղափարն անւանել է «անհեթեթ»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։