Հա
08/02/2017 - 14:30

Ինչպէս պէտք է վարւեի Հայաստանը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում

Արցախ այցելելու համար, բլոգեր Ալեքսանդ Լապշինի արտայանձնումն Ադրբեջանին, Հայաստանին եւ Արցախին միանշանակօրէն կանգնեցնում է անվտանգութեան հետ կապւած նոր հարցականների առջեւ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Արցախ այցելելու համար, բլոգեր Ալեքսանդ Լապշինի արտայանձնումն Ադրբեջանին, Հայաստանին եւ Արցախին միանշանակօրէն կանգնեցնում է անվտանգութեան հետ կապւած նոր հարցականների առջեւ:

Այն, որ «սեւ ցուցակ» կազմելով, հետապնդելով, ահաբեկելով բոլոր նրանց, ովքեր մտադիր են այցելել Արցախ, Ադրբեջանը փորձում է վարել Արցախի միջազգային մեկուսացման որոշակի քաղաքականութիւն պարզ է բոլորին:

Պարզ է նաեւ այն փաստը, թէ հնարաւոր ինչ արդիւնքներ կարող է ունենալ այդ քաղաքականութիւնը, հաշւի առնելով մանաւանդ այն իրողութիւնը, թէ քաղաքակիրթ աշխարհում Բելառուսիայից բացի, դժւար թէ գտնւի որեւէ այլ պետութիւն, որը կը համաձայնւի այդ գործում աջակցել ապշերոնեան բռնապետութեանը՝ ոտնահարելով մարդու ազատ տեղաշարժի, մտքի եւ խօսք ազատութիւնը:

Այս առումով մտահոգւելու այնքան էլ պատճառ չկայ: Մինսկի կողմից Լապշինի՝ Բաքու արտայանձնման շոկին հետեւած ժամանակաւոր տեղատւութեանը հետեւելու է մագընթացութիւն:

Այս համատեքստում մտահոգիչը, սակայն, այն է, որ Բելառուսիան համարւում է Հայաստանի «դաշնակից»-ը վերպետական երկու միաւորման շրջանակում՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ:

Այն, որ այս երկու միաւորումներում Հայաստանի ներկայութիւնը մեղմ ասաց այնքան էլ ոգեւորութեամբ չի ընդունւել միւս անդամների կողմից գիտեն բոլորը. դա անհերքելի փաստ է: Աննախադէպ է, սակայն, այն հանգամանքը, որ ո՛չ ՀԱՊԿ-ում ո՛չ էլ ԵԱՏՄ-ում երբեւէ «դաշնակից» որեւէ պետութիւն նման բացայայտ թշնամական վերաբերմունք չի դրսեւորել Հայաստանի՝ նոյն ինքն Արցախի նկատմամբ:

Միանալով Բաքւի՝ Արցախի մեկուսացման քաղաքականութեանը, պաշտօնական Մինսկն անմիջականօրէն թիրախաւորում է Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, որը բացարձակապէս չի տեղաւորում ցանկացած ձեւաչափի եւ մակարդակի այսպէս կոչւած «դաշնակցային» գործընկերութեան տրամաբանութեան սահմաններում:

Նման հանգամանքներում տրամաբանական հարց է ծագում, թէ ինչպէս պէտք է վարւել վերպետական այնպիսի միաւորումներում, որտեղ անդամ պետութիւններից մէկի փոքրիկ բռանպետը (խօսքը Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին է) բազմիցս ապացուցել է, թէ բացարձակապէս թքած ունի ցանկացած տիպի «դաշնակցային» գործընկերութեան վրայ, երբ հարցը վերաբերւում է սեփական շահերին:

Գաղտնիք չէ, որ նման վերաբերմունք կարող է կազմաքանդել ցանկացած միաւորում, այդ թւում՝ նաեւ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Իսկ նման իրավիճակն անհրաժեշտ է դարձնում այդ միաւորումների վերաձեւումը, վերակազմակերպումը եւ ամենակարեւորը՝ վերաիմաստաւորումը:

Դաշնակցային միաւորումը դա որոշակի փոխադարձ պարտաւորութիւնների կենսագործունէութեան ամբողջական մի համալիր է, որի բցակայութիւնն իմաստազրկում է միաւորումը: Հէնց սա է պակասում այսօր ե՛ւ ՀԱՊԿ-ին  ե՛ւ ԵԱՏՄ-ին:

Հայաստանի քայլերը պէտք է առաջին հերթին միտւած լինել համոզելու «դաշնակցներ»-ին՝ օր առաջ շտկելու այս մեծ բացթողումը: Հակառակ դէպքում, վերջնականապէս կիմաստազրկւի առանց այն էլ մինչ օրս բազմաթիւ հարցականներով ու կասկածներով ուղեկցւող Հայաստանի անդամակցութիւնն այդ երկու միաւորումներին:

Յարակից լուրեր

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

  • ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը
    ՄԱԿ-ում տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը

    ՄԱԿ-ում, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Արցախի Հանրապետութեան Կամաւոր ազգային զեկոյցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառւած կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերեալ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։