Հա
12/02/2017 - 12:30

Կրքերի ու յոյզեր պորթկում

Միլիոնաւոր իրանցիների համար մոլորակի առանցքն այսօր անցնում է մայրաքաղաքի «Ազադի» ստադիոնով:

Թէ ի՞նչ կը պատահի երկրում կամ էլ ընդհանրապէս աշխարհում, ի՞նչ նոր սենսացիոն յայտարարութիւն կանի Թրամփը, ինչպէ՞ս կարձագանգի դրան Թեհրանը, աշխարհի որ ծայրում տեղի կունենայ զինւորական յեղաշրջում, ահաբեկչական գործողութիւն կամ էլ բնական աղէտ, միեւնոյնն է նրանց համար աշխարհի սահմաններն այսօր սկսւում եւ աւարտւում են «Ազադի» ստադիոնում, նրանց ճակատագիրն այսօր որոշւելու է հէնց մայրաքաղաքի գլխաւոր ստադիոնի կանաչ խոտածածքի վրայ:

Աշխարհի առանցքն այսօր անցնում է «Ազադի» ստադիոնով

 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Միլիոնաւոր իրանցիների համար մոլորակի առանցքն այսօր անցնում է մայրաքաղաքի «Ազադի» ստադիոնով:

Թէ ի՞նչ կը պատահի երկրում կամ էլ ընդհանրապէս աշխարհում, ի՞նչ նոր սենսացիոն յայտարարութիւն կանի Թրամփը, ինչպէ՞ս կարձագանգի դրան Թեհրանը, աշխարհի որ ծայրում տեղի կունենայ զինւորական յեղաշրջում, ահաբեկչական գործողութիւն կամ էլ բնական աղէտ, միեւնոյնն է նրանց համար աշխարհի սահմաններն այսօր սկսւում եւ աւարտւում են «Ազադի» ստադիոնում, նրանց ճակատագիրն այսօր որոշւելու է հէնց մայրաքաղաքի գլխաւոր ստադիոնի կանաչ խոտածածքի վրայ:

Նրանց անուրջները, յոյսերն ու յոյզերն իրականանալու կամ էլ տապալւելու են հէնց այնտեղ: Նրանց կեանքը դեռ օրեր շարունակ պայմանաւորւելու է այսօր ժամը 15:00-ից սկսած 90 րոպէներով: Նրանք ստիպւած են լինելու այս երեկոյ, վաղը, միւս օրը, մինչ յաջորդ մրցաշրջանն ապրել այդ 90 րոպէների պարգեւած բերկրանքով կամ էլ յուսախաբութեամբ: Սա նրանց կեանքն է աւելի որոշակի՝ նրանց կեանքի իմաստը:

Թեհրանի դերբին, մայրաքաղաքի երկու հսկաների՝ «Փերսփոլիս»-ի եւ «Էսթեղլալ»-ի դիմակայութիւնը ոչնչով չի զիջում իսպանական «El Clasico»-ին: Հին մայրցամաքի ակումբային ամենակարեւոր դիմակայութիւնն ապրեցնում է միլիոնների, որոնց մի զգալի հատւածի համար այն դարձել է ինքնադրսեւորման, երազելու, մի պահ առօրեայ հոգեմաշ հոգսերը մոռանալու միակ միջոցը:

Ցրտահարւած, սոված ու յոգնած այն պատանու համար, որը փախչելով դասից, տնից կամ էլ աշխատանքից այսօր՝ վաղ առաւօտից յայտնւել է ստադիոնում, այս հանդիպումն իրականութիւնից մի պահ կտրւելու, իրեն աշխարհի տէրն ու տիրականը զգալու լաւագոյն առիթն է: Հոգ չէ, թէ դրանից յետոյ ինչ կը պատահի, ինչպէս կը պատժւի դասից բացակայելու, տնից կամ էլ աշխատանքից փախչելու համար: Հոգ չէ, թէ ստիպւած է մէկ շաբաթ բաւարարւել չոր հացով, ինչ է, թէ մօտը եղած ողջ գումարը ծախսել է հէնց այս խաղի համար: Հոգ չէ… միայն, թէ այս երեկոյ երկինքը դառնայ կարմիր կամ էլ կապոյտ եւ ինքն էլ աշխարհի տէրն ու տիրակալը:

Այսօր ամէն մի գոլ կարող է նրան բարձրացնել երկինք կամ էլ հաւասարեցնել գետնին:

Ու չսխալւէ՛ք, նրան խաղաղ ելքը, ոչ-ոքի արդիւնքն անհրաժեշտ չէ: Նա այն թուլիկ-մուլիկ մամայի բալաներից չէ, որ կարող է բաւարարւել խաղաղ ելքով՝ ինչ է, թէ գիշերը հանգիստ քնի: Վաղը, միւս օրը փողոց դուրս գալուց չամաչի: Նրան կռիւ է պէտք, իսկական տղամարդու կռիւ, մինչեւ վերջին շունչը կռիւ: Կռիւ՝ յանուն յաղթանակի: Յաղթանակ, յաղթանակ եւ միայն յաղթանակ… սա է նրա կեանքի բանաձեւը, ապրելու կենսակերպը: Շրջապատող համատարած գորշութեան ֆոնին, հէնց այդ յաղթանակն է, որ շնչեցնում՝ ապրեցնում է նրան:

Այսօր նրանց եւ ոչ միայն նրանց օրն է: Այսօր այն բոլորի օրն է, որոնց նոյնպէս գերել է միլիոնների խաղի մոգական ուժը: Որոնք եւս այսպէս կամ այնպէս ապրում են նոյն յոյզերով: Որոնց համար նոյնպէս կարեւոր է այս հանդիպման ելքը՝ սիրելի թիմի յաղթանակը: 

Այսօր ֆուտբոլային մեծ տօնի օր է: Տօն, որը ոմանց կը պարգեւի յաղթանակի քաղցր, իսկ ոմանց էլ պարտութեան դառը արտասուք: Սա էլ ֆուտբոլի տարօրինակութիւններից է: Այն տօն է, որը սակայն բոլորին չէ, որ տօնական տրամադրութիւն է պարգեւում:

Ինչ որ է, յուսանք, որ տօնն այնուամենայնիւ կստացւի: 

Յարակից լուրեր

  • Ռոնալդու. «Ուզում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմութեան մէջ»
    Ռոնալդու. «Ուզում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմութեան մէջ»

    Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թէ յանուն ինչի է շարունակում ֆուտբոլ խաղալ:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը
    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը

    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

  • Եւրօ-2019. Իսպանիան՝ չեմպիոն
    Եւրօ-2019. Իսպանիան՝ չեմպիոն

    Երեւանում աւարտւեց ֆուտբոլի Եւրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնութիւնը:

  • Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով
    Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով

    Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։