Հա
Հինգշաբթի, 08 Յունիսի 2017 13:10

Համախմբւելու եւ ամբոխային տրամաբանութեանը տուրք չտալու պահը

Իրանը կայուն պետական համակարգ ունեցող երկիր է, որի ղեկավարութիւնը կատարելապէս իւրացրել է տարաբնոյթ մարտահրաւէրների եւ տարբեր կարեւորութեան ու նշանակութեան ճգնաժամերի կառավարման ու յաղթահարման արւեստը: Իրանի պետական համակարգը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային պահերին ունակ է իրավիճակի վերահսկման, երկրի անվտանգութեան եւ ներքին կայունութեան պահպանման ու ժողովրդի անդորրն ապահովելուն ուղղւած յստակ՝ համարժէք ու համաչափ քայլեր ձեռնարկել:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Երկու կարծիք լիենլ չի կարող. երէկ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնները սադրանք էր՝ ուղղւած երկրի անվտանգութեան, ներքին կայունութեան եւ անդորրի դէմ:

Ակնյայտ է, որ թշնամական ուժերի գործողութիւնները միանշանակօրէն նպատակ է հետապնդում ապակայունացնել Իրանը ներսից, վտանգել երկրի անվտանգութիւնը, ներքին կայունութիւնն ու անդորրը՝ վերջնանպատակ ունենալով երկիրը քանդել ներսից:

Թշնամական այս նկրտումներն առաւել ուշագրաւ են դառնում, եթէ դրանք դիտարկում ենք նախօրէին Ռիադ կատարած ԱՄՆ-ի նախագահի այցելութեան ու դրա հետապնդած յայտնի նպատակների, եւ Սաուդական Արաբիայի եւ Կատարի միջեւ ծագած հակամարտութեան ֆոնին:

Գիտակցելով, որ Իրանին անհնար է ծնկի բերել ռազմական ուղղակի առճակատման միջոցով, Վաշինգտոն-Ռիադ հակաիրանական ալիանցը փորձում է մի կողմից վարել տարածաշրջանում Իրանի կատարեալ մեկուսացման քաղաքականութիւնը, իսկ միւս կողմից յաւելեալ լարւածութիւն եւ ճգնաժամային օջախներ ստեղծել Իրանի սահմաններից ներս: Կարճ ասաց՝ մարտավարութիւնը յստակ է. Իրանին ներքաշել անվտանգութեան հետ կապւած լրջագոյն քաոսի մէջ:

Իհարկէ պէտք չէ տարակուսել չարամիտ այս մտայնութեան կատարեալ ձախողման վրայ այսպէս կոչւած խաղադրոյք կատարելու համար: Անցեալ չորս տասնամեակների, աւելի որոշակի յետյեղափոխութեան շրջանի պատմական իրադարձութիւններն ու վերիվայրումներն ապացուցել են, որ նման քայլերը չեն կարող ունենալ յաջողութեան որեւէ հեռանկար:

Դրա համար կան պարզ ու յստակ պատճառներ: Իրանը կայուն պետական համակարգ ունեցող երկիր է, որի ղեկավարութիւնը կատարելապէս իւրացրել է տարաբնոյթ մարտահրաւէրների եւ տարբեր կարեւորութեան ու նշանակութեան ճգնաժամերի կառավարման ու յաղթահարման արւեստը: Իրանի պետական համակարգը բազմիցս ապացուցել է, որ ճգնաժամային պահերին ունակ է իրավիճակի վերահսկման, երկրի անվտանգութեան եւ ներքին կայունութեան պահպանման ու ժողովրդի անդորրն ապահովելուն ուղղւած յստակ՝ համարժէք ու համաչափ քայլեր ձեռնարկել:

Իսկ անցեալի նմանատիպ բոլոր փորձերը ցոյց են տւել, որ դրանք միանշանակ հանգեցնում են ազգային յաւելեալ համախմբւածութեան: Մենք՝ իրանցիներս ապացուցել ենք, որ ճգնաժամային պահերին ունակ ենք դրսեւորելու ազգային գիտակցութեան եւ քաղաքացիական պարտքի զգացողութեան ամենաբարձր մակարդակ, ինչն էլ տապալում է թշնամիների չարամիտ բոլոր նախաձեռնութիւնները:

Վստահ ենք, որ մեզ կը յաջողւի յաղթահարել նաեւ այս փորձութիւնը: Դրա համար անհրաժեշտ է միայն ցուցաբերել ազգային գիտակցութեան նոյն բարձր մակարդակն ու համախմբւածութիւնը, որն օրհասական պահերին մշտապէս դարձել է մեր փրկօղակը:

Մեր պետական համակարգն ունի անհրաժեշտ հզօր ներուժը, չարամիտ այս գործողութիւններին համաչափ ու համարժէք արձագանգելու համար: Վստահ ենք, որ պատասխան քայլը լինելու է ոչ հապճեպ, կշռադատւած ու լիարժէք: Իսկ մեզ մնում է լինել համբերատար, համախմբւել յանուն երկրի անվտանգութեան, իսկ ամենակարեւորը տուրք չտալ ամբոխային տրամադրութեանը:

Չմոռանաք, որ երէկւայ գործողութիւնների միջոցով, թշնամին լկտիաբար փորձել է տպաւորութիւն ստեղծել, թէ իբր որքան խոցելի է երկրի անվտանգութեան համակարգը: Դա նրան կը յաջողւի այն դէպքում միայն, եթէ հանրութիւնը ցուցաբերի խուճապային տրամադրութիւն:

Յարակից Հրապարակումներ

  • ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի ելոյթը՝ Թեհրանում
    ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի ելոյթը՝ Թեհրանում

    Երէկ, նոյ. 3-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, կայացաւ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի ելոյթը Կարինէ Մանուչերեանի գեղարւեստական ղեկավարութեամբ:

  • Կարէն Կարապետեանը ժամանեց Թեհրան
    Կարէն Կարապետեանը ժամանեց Թեհրան

    Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով քիչ առաջ Թեհրան ժամանեց ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը եւ նրա գլխաւորած բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատւիրակութիւնը:

  • Իրանը դատապարտել է Ֆրանսիայի եւ Կանադայի ահաբեկչական յարձակումները
    Իրանը դատապարտել է Ֆրանսիայի եւ Կանադայի ահաբեկչական յարձակումները

    ԻԻՀ ԱԳ նախարարութեան խօսնակը դատապարտել է կիրակի օրը Ֆրանսիայի Մարսէլ եւ Կանադայի Էդմոնթոն քաղաքներում իրականացւած ահաբեկչական յարձակումները եւ ցաւակցեց զոհերի հարազատներին:

  • Ահաբեկչական գործողութիւններ՝ Կանադայում եւ Ֆրանսիայում
    Ահաբեկչական գործողութիւններ՝ Կանադայում եւ Ֆրանսիայում

    Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմեբերի 1-ին գրեթէ ահաբեկչական միանման գործողութիւններ են իրականացւել Կանադայում եւ Ֆրանսիայում:

  • Այսօր Գերմանիայում նոր խորհրդարան են ընտրում
    Այսօր Գերմանիայում նոր խորհրդարան են ընտրում

    Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալու են Բունդեսթագի ընտրութիւնները:

    Վերջին բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, թէ գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ) առաջատարն է: Սակայն գլխաւոր ինտրիգը կայանում է նրանում, թէ ինչպէս կը բաշխւեն ընտրողների ձայները միւս կուսակցութիւնների միջեւ, ինչն էլ կարող է ճակատագրական նշանակութիւն ունենալ ապագայ կառավարութեան ձեւաւորման գործընթացի համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։