Հա

Հանդիպման ընթացքում, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին գնահատանքով անդրադարձաւ իրանահայ համայնքին եւ ընդգծեց ու կարեւորեց երկու Աստւածային կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութիւնը, նշելով որ թւարկած դժւարութիւնների կարգաւորման համար իր գլխաւորած ժողովը կը ցուցաբերի իր հնարաւոր աջակցութիւնը:

Published in Հասարակական

«Իրանի Բանիմացների խորհրդի (Մաջլեսէ խոբրեգան) նախագահ է ընտրւել այաթօլլահ Մոհամմադ Եազդին»,- այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատւական գործակալութիւնը:
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադիր Էմամ Խոմէյնիի մահից յետոյ երկրի առաջնորդը նշանակւում է Բանիմացների խորհրդի կողմից:

Published in Իրան

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին ասել է, որ Իրանն ունի բաւարար հզօրութիւն՝ պահպանելու համար իր գերակայ դիրքերը: Այս մասին նա յայտարարել է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նիստում, յաւելելով. «Իրանը կարող է տարածաշրջանի հարցով հանգուցալուծողի դերում հանդէս գալ, առանցք ունենալով յեղափոխութեան առաջնորդին, որը լաւածանօթ է տարածաշրջանային եւ միջազգային հարցերին ու իրադարձութիւններին»:

Published in Իրան

Իրաքում, ճգնաժամային իրադրութիւնը կարգաւորելու նպատակով, Իրանը պատրաստ է համագործակցել Միացեալ Նահանգների հետ: Այս մասին ճապոնական «Ասահի» օրաթերթին տւած բացառիկ հարցազրոյցում ասել է Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին: Ճապոնական օրաթերթը հարցազրոյցը տպագրել է իր երէկւայ համարում:

Published in Քաղաքական

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի կարծիքով՝ Իրանն ու Սաուդական Արաբիան պէտք է համագործակցեն տարածաշրջանում ծայրայեղականութեան դէմ պայքարում:
Այս մասին նա յայտնել է Սաուդական Արաբիայում Իրանի դեսպան Հուսէյն Սադեղիի հետ հանդիպման ընթացքում:

Published in Քաղաքական

Իրանի Բանիմացների ժողովի նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար է ընտրւել այաթ. Հաշեմի Շահրուդին: Այս որոշումը կայացւել է յունիսի 25-ին, խորհրդարանի նախագահութեան եւ յանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացած նիստի ընթացքում, որին, ի դէպ, չեն մասնակցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Ռոհանին եւ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին:

Published in Հասարակական

Հանր. նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է պաշտօնական այցով Իրան ժամանած Յունաստանի վարչապետի տեղակալ եւ արտգործնախարար Էւանջելոս Վենիզ Լոսի հետ: Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը. Իրան-Եւրոմիութիւն յարաբերութիւնների ընդլայնումը, տարածաշրջանի եւ աշխարհի օգտին համարելով, ընդգծել է Իրանի կամքը փոխադարձ յարաբերութիւնների ընդլայնման համար:

Published in Քաղաքական

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին ասել է՝ մտքի ազատութիւնը աստւածատուր պարգեւ է, եւ ոչ ոք չի կարող դա խլել մեզանից. նա աւելացրել է. «Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութիւնը պէտք է հասարակութեան մէջ մտքի ազատութեան համար ենթահող ստեղծի»:

Published in Իրան

Երկրի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի գումարած նիստում Հաշեմին խօսելով յեղափոխութեան յաղթանակի տօների առիթով՝ յատուկ ընդգծումներով է յիշել երկիր վերադառնալու հետ կապւած Էմամի կայացրած կարեւոր որոշման մասին:

Published in Հասարակական

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին մի հաւաքի ընթացքում նշել է, որ երբ մտադիր են պնդել, թէ ատոմական բանակցութիւններում ձախողել է դիւանագիտական թիմը, դա ապացուցում է քաղաքական ու խմբակցային մօտեցում ազգային շահերին:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։