Հա

Երէկ՝ հոկտեմբերի 28-ին, Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին հանդիպել է Իսլամական Ազատ համալսարանի Բժշկական ֆակուլտետի ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում նա բարձր է գնահատել իր բնորոշմամբ «11-րդ կառավարութեան որդեգրած կենսունակ դիւանագիտական կուրսը», եւ զգուշացրել է, որ ծայրայեղականները փորձում են ամէն գնով խանգարել կառավարութեան գործունէութիւնը:

Published in Քաղաքական

ԻՍՆԱ-ի համաձայն՝ համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին հանդիպում ունենալով Իսլ. խորհրդարանի հերթական շրջանների սուննի եւ շիա պատգամաւորների հետ ասել է կրօնական ու դաւանական խտրականութիւնը, շահաւէտ չէ իսլամի ու մուսուլմանների համար եւ մտահոգութիւն յայտնել կրօնական ծայրայեղականութեան զարգացումներից տարբեր երկրներում, ինչպէս՝ Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Եգիպտոսում եւ այլուր:

Published in Դիտանկիւն
Երկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2013 13:20

Առայժմ՝ դրական արձագանգ...

Իրանի դիւանագիտական ապարատը վերջին երկու շաբաթների ընթացքում չդադարեց մնալ զանգւածային լրատւական միջոցների առաջին թեման: Իրան-ԱՄՆ մինչ օրս սառեցւած դիւանագիտական կապերը առայժմ եթէ ոչ հալչել, գոնէ ժպտախառն են դարձել, որն իր տեղում կարող է արտացոլել երկկողմ կապերի գոյացմանը անհրաժեշտ կամքի առկայութեան մասին:

Published in Դիտանկիւն

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին, ընդգծելով տարածաշրջանում Սիրիայի ռազմավարական դերի անհրժեշտութիւնը՝ Իսրայէլին դիմակայելու առումով, ասել է. «Իրանը շատ խելամիտ ու զգօն մօտեցում պէտք է դրսեւորի ԱՄՆ-ի արկածախնդրութիւնների նկատմամբ, որը սեւ ամպի նման կուտակւել է տարածաշրջանի երկնակամարի վրայ»:

Published in Քաղաքական
Շաբաթ, 31 Օգոստոսի 2013 13:30

Մի քանի տողով

* ԻԼՆԱ-ի համաձայն՝ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի պետ Հաշեմի Ռաֆսանջանին ընդգծել է. «Քիմիական ռմբակոծութեան պատրւակով Սիրիայի դէմ յարձակումը քաղաքական ու մարդկային արդարացում չունի»:

Published in Քաղաքական

Թւականիս օգոստոսի 20-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում կայացաւ «Խաղաղութեան դեսպաններ» կոչւող համագումարը: Համագումարը նախաձեռնել էր Իրանի «Խաղաղութեան դեսպաններ» միջազգային կառոյցը, որը ժողովրդական մի օրգան է եւ կեանքի է կոչւել 2008 թւականին՝ մշակութային, մարզական ու գեղարւեստի ոլորտում մի խումբ ակտիւիստների համագործակցութեամբ:

Published in Իրան
Էջ 3, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։