Հա

Օրակարգ

24/09/2012 - 03:30

Հանդիպմանը ներկայ կը լինի նաեւ ԼՂՀ ՊՆ Մովսէս Յակոբեանը

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկւաբը հանդիպել է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ջեմալ Գուբազի հետ, որի հետ քննարկել է սեպտեմբերի 25-ին Սուխումում կայանալիք Աբխազիա-Լեռնային Ղարաբաղ հանդիպման մանրամասները:
Ինչպէս հաղորդել է Աբխազիայի նախագահի պաշտօնական կայքը, Ալեքսանդր Անկւաբը հետաքրքրւել է ֆեդերացիայի պատրաստւածութեան մակարդակով, ինչպէս նաեւ Արցախից սպասւող պաշտօնական հիւրերին դիմաւորելու արարողակարգի մանրամասներով:

altՋեմալ Գուբազը հաւաստիացրել է, որ արւել են բոլոր քայլերը՝ համապատասխան մակարդակով կազմակերպելու հանդիպումն ու հիւրերի ընդունելութիւնը:
Նշենք, որ Արցախից հիւրերի թւում լինելու են ԼՂՀ-ի Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Արցախի պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, որը նաեւ հանդիսանում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը:

«emedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։