Հա

Օրակարգ

23/09/2012 - 03:30

Երէկ իրանական ուսումնական տարեշրջանի մեկնարկին հայոց ազգային «Թունեան» տարրական դպրոցի աշակերտների ծնողները բողոքի հաւաք կազմակերպելով՝ իրենց դժգոհանքն էին փորձում փոխանցել ազգային իշխանութեան համապատասխան մարմիններին՝ Կրթական խորհրդին, Պատգամաւորական ժողովին, Թեմական խորհրդին եւ ...., որոնք, ի դէպ, նաեւ ոչ միայն ներկայ էին, այլ դէմ առ դէմ հանդիպմանն էին մասնակցում: Վիճայարոյց թեման «Թունեան» տարրական դպրոցի փոխտնօրէնի «Յ. Թովմասեան» դպրոց տեղափոխւելու որոշումն էր, որը ժամանակին կայացրել էր Կրթական խորհուրդը:

altԿողմերի արծարծած խնդիրներին ու դրանց պատասխանների լսումներին միացան նաեւ քաղաքամասի պատգամաւորներից չորսը, որից յետոյ կողմերը յանգեցին նրան, որ նշւած այդ որոշումը վերստին քննարկւի եւ համապատասխան քայլեր ձեռնարկւեն՝ հարցը բարւոք լուծելու համար:
Մանրամասնութիւնները տեսնել օրաթերթիս վաղւայ համարում:

Թղթակից

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։