Հա

Օրակարգ

22/09/2012 - 03:30

Անթիլիաս - Սոյն թւականի հինգշաբթի, սեպտեմբերի 20-ի կէսօրից յետոյ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մեկնեց Հայաստան՝ իր մասնակցութիւնը բերելու Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի երկրորդ նիստին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը հանդիպում ունեցան Սուրբ Էջմիածնում: Ապա նրանք միասնաբար մասնակցեցին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի նախագահութեամբ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ժողովին:

altՅայտնենք, որ նիստից առաջ երկու Վեհափառ Հայրապետները Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի ներկայութեամբ առանձին հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հետ: Յիշեալ հանդիպման ընթացքում լայն անդրադարձ եղաւ Սիրիայի հայութեան դիմագրաւած դժւարութիւններին:
Արամ Ա կաթողիկոսը նոյն գիշեր վերադարձաւ Անթիլիաս:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։