Հա

Օրակարգ

05/09/2012 - 04:30

Հայ սպայ Գուրգէն Մարգարեանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտայանձնելու եւ այդ ուղղութեամբ հետագայ զարգացումներին է անդրադարձել սեպտեմբերի 5-ին տպագրւած իրանական մամուլը:
Թերթերը մասնաւորապէս անդրադարձել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձի այն բաժնին, ուր ասւել էր. «Մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրւելու դէպքում՝ կը կռւենք եւ կը յաղթենք»:

altՍերժ Սարգսեանը նմանօրինակ յաարարութեամբ էր հանդէս եկել Արցախի անկախութեան առիթով յղած շնորհաւորական ուղերձում:
Իրանական թերթերը անդրադարձել են նաեւ Հունգարիայի կառավարութեան կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտայանձնելու եւ Ադրբեջանում նրան զինւորական կոչում շնորհելու խնդրին: Թերթերը մատնանշել են, որ հայ սպային սպանողի ազատ արձակումով՝ լարւած իրավիճակ է առաջացել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։