Հա

Օրակարգ

06/11/2014 - 13:20

«Ալիք»-ի պարսկերէն յաւելւածը՝ մէկ տարեկան...

Այսօրւայ թւով՝ 47, «Ալիք»-ի «Պարսկերէն յաւելւածը» դարձաւ մէկ տարեկան: Չհաշւած մինչ այդ էլ շուրջ երկամեայ պարսկերէն սիւնակային էջադիրները:
Նախեւառաջ ուրախ ենք, որ 47 համար հրատարակելը իրականացել է առանց ընդմիջումների, որը գործի կայացածութեան ցուցանիշն է ինքնին:

ԽՄԲ.


Այսօրւայ թւով՝ 47, «Ալիք»-ի «Պարսկերէն յաւելւածը» դարձաւ մէկ տարեկան: Չհաշւած մինչ այդ էլ շուրջ երկամեայ պարսկերէն սիւնակային էջադիրները:
Նախեւառաջ ուրախ ենք, որ 47 համար հրատարակելը իրականացել է առանց ընդմիջումների, որը գործի կայացածութեան ցուցանիշն է ինքնին:
Ապա, կրկնակի ուրախ ենք, քանզի «Պարսկերէն յաւելւածը» սկսեալ հէնց առաջին համարներից, գտաւ իր հասցէատիրոջը, ի դէմս մեր բարեկամ պարսիկ լսարանի, յատկապէս քաղաքական-ակադեմական շրջանակներում:
Վերոգրեալ,- եթէ լինի այդպէս բնութագրել,- ձեռքբերումներից զատ, քաջ գիտակցում ենք, որ անցնող մէկ տարին նաեւ ու մանաւանդ լաւագոյն փորձաշրջան էր՝ թերիները փարատելու համար: Թերութիւններ՝ լեզւական, տեխնիկական եւ առհասարակ՝ ժուռնալիստական, որոնք էլ ապացոյցն են այն իրողութեան, որ «Յաւելւածը» ի սկզբանէ սկսել է անյաւակնոտ մի գործընթաց:
Գործընթաց, որն արհեստավարժութեանը լոկ տուրք տալուց առաւել, նպատակադրել է լիցքաւորել առկայ երկարատեւ ճանաչողական բացը՝ հայ եւ պարսիկ հասարակայնութեան միջեւ:
Ահաւասիկ, մէկամեայ փորձաշրջանը մեզ աւելիով հիմք է տալիս շարունակել կտրած ուղին, ճշտորոշած նպատակը կենսագործելու համար, իսկ այդ նպատակը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ հայ եւ պարսիկ հասարակայնութեան կապերի առաւել սերտացում, հայկական համայնքի տեղն ու դերը՝ իրանական կեանքի տարբեր բնագաւառներում եւ վերջապէս՝ Իրան-Հայաստան միջպետական եւ միջժողովրդային առնչութիւններում:
Հարկ ենք համարում, որ անցնող մէկ տարւայ ընթացքում «Յաւելւած»-ին տարբեր յօդւած-նիւթերով ու թարգմանութիւններով օժտածաջակցած աշխատակիցներին յայտնել մեր երախտիքի խօսքերը, շեշտելով միաժամանակ, որ «Ալիք»-ի «Պարսկերէն յաւելւած»-ի էջերը բաց են լինելու նորանոր գրիչների ու գործակիցների առջեւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։