Հա

Օրակարգ

18/04/2016 - 12:50

Աղդամի մզկիթը՝ հայ-իրանական հազարամեակների բարեկամութեան վկան

Արցախը գտնւելով քաղաքակրթութիւնների խաչմերուկում հիւրընկալն է եղել նաեւ հանդիպակած զանազան հարազատ կամ ոչ-հարազատ մշակոյթների ու դաւանանքների:
Արցախում գտնւող մեր լրագրողական միաւորը ապրիլի 17-ին, այցելելով Աղդամ, եղել է նաեւ Աղդամի յայտնի մզկիթում, եւ լուսանկարներով ներկայացրել այն պատմութիւնը, որն արդէն մեկնաբանութեան կարիքը չունի:

«ԱԼԻՔ», Ստեփանակերտ - Արցախը գտնւելով քաղաքակրթութիւնների խաչմերուկում հիւրընկալն է եղել նաեւ հանդիպակած զանազան հարազատ կամ ոչ-հարազատ մշակոյթների ու դաւանանքների:
Քիչ չեն նաեւ Արցախի տարածքում գտնւող իրանական մզկիթներն ու յարակից շինութիւնները: Այդ թւում, իւրայատուկ ուշադրութեան է արժանացել Ակնայի (Աղդամ) պարսկական մզկիթը, որի մասին ադրբեջանական կողմը յաճախ զրպարտութիւններով դիմել է միջազգային հանրութեանը՝ նշելով, որ այն հայերի կողմից վերածւել է աւերակների:
Արցախում գտնւող մեր լրագրողական միաւորը ապրիլի 17-ին, այցելելով Աղդամ, եղել է նաեւ Աղդամի յայտնի մզկիթում, եւ լուսանկարներով ներկայացրել այն պատմութիւնը, որն արդէն մեկնաբանութեան կարիքը չունի:

160418a03a

Յ. Գ.- Աղդամի մզկիթը կառուցւել է 1870 թւականին ճարտարապետ Քերբելայի Սէֆի խանի կողմից: Ըստ նախագծի՝ այն Շուշիի Վերին մզկիթի նոյնատիպ պատճէնն է: Պատերազմի արհաւիրքներն անցել են նրա կողքով: Մարտական գործողութիւններից որոշ չափով տուժած այդ մզկիթը այնուամենայնիւ գտնւում է բաւականին տանելի վիճակում: Մզկիթի երկու մինարէթները, որոնք գտնւում են աղօթատան երկու կողմերում, կառուցւած են աղիւսից եւ զարդարւած են երկրաչափական զարդանախշերով:


ՀԱՏԻՍ, Արցախից յատուկ «Ալիք»-ի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։