Հա

Օրակարգ

16/08/2016 - 12:50

Շոյգոյի Բաքու կատարած այցի հետքերով

ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների հերթական նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն:
Շոյգուն Երեւան է ժամանել Բաքւից, ուր մեկնել էր հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների հերթական նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն:
Շոյգուն Երեւան է ժամանել Բաքւից, ուր մեկնել էր հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ:
Շոյգոյի այցը Բաքու այնքան էլ չէր լինի ուշագրաւ, եթէ, իհարկէ, այցից ընդամենը մէկ օր առաջ, օգոստոսի 13-ին, նա Մոսկւայում հանդիպած չլինէր Ադրբեջանի իր գործընկերոջ հետ:
Եւ հէնց այս հանգամանքն է, որ Շոյգուի այցը Բաքու դարձնում է ինչ-որ տեղ ինտրիգային:
Այցի կապակցութեամբ արտայայտւած մեկնաբանութիւնների եւ հրապարակւած վերլուծական յօդւածների դիտարկումը վկայում է, որ փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են այն մասին, որ Հասանովի մոսկովեան այցի ժամանակ առաջացել են այնպիսի հարցեր, որոնք հարկ է եղել քննարկել Բաքւում՝ արդէն Ալիեւի հետ:
Չի կարելի չհամաձայնւել այն մտքի հետ, որ հաւանաբար «ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում առաջացել է այնպիսի քննարկման անհրաժեշտութիւն, որում Ռուսաստանը կա՛մ չի բաւարարւել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի մակարդակով, կա՛մ Ադրբեջանն է ցանկացել Ալիեւի մակարդակով խօսել Ռուսաստանի պաշտպանութեան նախարարի հետ»:
Սա, իհարկէ, Շոյգուի ադրբեջանական այցի ինտրիգային հանգոյցներից ընդամենը մէկն է:
Գլխաւոր ինտրիգը կայանում է հանդիպման մասին հրապարակւած հաղորդագրութիւնում, ուր մասնաւորապէս նշւած է, թէ Բաքւում, Շոյգուն քննարկել է ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցութեան հարցեր, իսկ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կողմերը փոխանակւել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերեալ կարծիքներով:
Այս կապակցութեամբ կայ երկու ուշագրաւ հանգամանք.
Առաջին. ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման գործընթացը գտնւում է հակամարտող կողմերի, ինչպէս նաեւ միջնորդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների իրաւասութիւնների սահմանում:
Այդ մասին քննարկումներն ու այսպէս կոչւած «կարծիքներով փոխանակւելը» հիմնականում կատարւում են դիւանագէտների մակարդակով, քանզի գործընթացն ամբողջութեամբ գտնւում է դիւանագիտական հարթակում:
Այժմ հարց է առաջանում, թէ ինչու, հէնց այս պահին, Շոյգուն եւ Հասանովը որոշել են ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ փոխանակւել կարծիքներով: Ո՞րն է եղել քննարկման թեման, եւ ընդհանրապէս ի՞նչ արդիւնք է ունեցել կարծիքների այդ փոխանակումը:
Երկրորդ. Վերջին շրջանում, ռազմա-տեխնիկական համագործակցութիւնը վերածւել է ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների կարեւորագոյն ցուցիչի:
Յարաճուն այս համագործակցութիւնը բխում է կողմերի անմիջական շահերից: Այն մի կողմից գայթակղող գործիք է Մոսկւայի ձեռքում՝ Բաքւին ամբողջովին ներքաշելու իր ազդեցութեան զգողական գօտի, միւս կողմից՝ այն մանեւրի բացառիկ հնարաւորութիւն է Բաքւի համար՝ ճնշելու Մոսկւային, պահանջելով Երեւանին ստիպել գրեթէ կապիտուլիացիային հաւասարազօր զիջումներ:
Եւ իզուր չէ, որ հայկական փորձագիտական մտքին մտահոգում է այն խնդիրը, թէ Մոսկւան ինչքա՞ն հեռուն է կարող գնալ վտանգաւոր այս խաղում: Ո՞րն է Կռեմլի վերջնական նպատակը: Ռազմական ուժի հաւասարակշռութեան այնպիսի խախտո՞ւմ, որը կը չէզոքացնի Հայաստանի զինւած ուժերին յատուկ մարտունակութիւնն ու յետապրիլեան ժամանակահատւածում ստեղծւած համահայկական բացառիկ համախմբւածութիւնը՝ պաշտօնական Երեւանին զրկելով իր ամենահզօր խաղաթղթից, ինչը վերջնահաշւարկում կը նշանակի պարտադրւած անխուսափելի զիջումներ:
Այս համատեքստում խնդիրն առաւել մտահոգիչ է դառնում, երբ ճիշտ հէնց այս պահին պաշտօնական հայկական կողմից սկսում են աւելի յաճախակի հնչել այսպէս կոչւած «խելամիտ» փոխզիջումների մասին յայտարարութիւնները:
Թէ ի՞նչ է նշանակում այս բոլորը, ցոյց կը տայ ժամանակը: Այս պահի դրութեամբ յստակ մեկնաբանութիւններն ու սահմանումները կարող են լինել ոչ այնքան օբիեկտիւ, մանաւանդ, որ գործընթացները դեռեւս գտնւում են խմորման փուլում:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը
    Անդրադարձ. Աջակցութեան վերանորոգումն ու «Աւետիս»-ը

    9 ապրիլ 2019-ին նախատեսուած խորհրդարանական ընտրութիւններէն 6 օր առաջ եւ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի Ռուսիա այցելութենէն մէկ օր առաջ Իսրայէլ վերատիրացաւ 1982-ին իսրայէլեան բանակի Լիբանան ներխուժման ընթացքին Պեքաայի դաշտին մէջ սուրիական բանակին հետ «Սուլթան Եաաքուպ» ճակատամարտի ընթացքին անյայտացած զինուորներէն Զաքարիա Պոմելի դիակին: 37 տարի առաջ անյայտացած զինուորի դիակի յայտնաբերման թայմինկը բնականաբար զուգադիպութիւն չէր:

  • Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր
    Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր

    Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է:

  • «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»
    «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»

    «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակէտում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարեւան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխաւոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկէ, հսկայական ճիւղաւորումներ ունեցող թեմա է, այդ թւում՝ դէպի Կովկաս:

  • ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղութեան հարցը
    ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղութեան հարցը

    ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախումբը բանակցութիւններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտօնեաների հետ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ամուր ու ժողովրդավարական խաղաղութիւն հաստատելու ուղիների վերաբերեալ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։