Հա

Օրակարգ

27/12/2016 - 13:10

Կիրօ Մանոյեանը՝ փոխզիջումների մասին.- «Նոյնիսկ խօսելը վնասակար է»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թէ ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթի մասին, եւ ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ փոխզիջման հետ կապւած, նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակէտը յայտնել է դեռ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետութեան 25-ամեակի հռչակման առիթով:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թէ ի՞նչ կարծիք ունի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթի մասին, եւ ո՞րն է ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ փոխզիջման հետ կապւած, նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակէտը յայտնել է դեռ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետութեան 25-ամեակի հռչակման առիթով:
Մանոյեանը նշեց, որ Արցախի հարցով իրենք համաձայն չեն ո՛չ առաջին նախագահի, ո՛չ էլ երրորդ նախագահի մօտեցումներին, թէեւ նրանց մօտեցումների մէջ կան տարբերութիւններ: «Ճիշտ չէ առաջին նախագահի այն հաստատումը, որ հիմա առաջարկւած է հէնց 97-98 թւականի դիրքորոշումը, բայց երկու դէպքում էլ մենք դէմ ենք ե՛ւ 97-98-ի, ե՛ւ ներկայում առաջարկւածի հետ»,- ընդգծեց նա:
Ըստ Մանոյեանի՝ քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, որեւէ փոխզիջման մասին խօսելն անիմաստ է: «Ե՛ւ անիմաստ է, ե՛ւ վտանգաւոր, որովհետեւ դա նշանակում է, որ մենք յանձնում ենք ինչ-որ բան՝ առանց դիմացը որեւէ բան ստանալու: Մենք կարծում ենք՝ բանակցութիւնները պէտք է այնպէս լինեն, որ, ի վերջոյ, եթէ փոխզիջում պէտք է տեղի ունենայ, այդ փոխզիջումը պէտք է լինի համարժէք, համաչափ եւ միաժամանակեայ, ուստի սկզբից ասել՝ ով ինչ կը տայ, մենք պատրաստ ենք այս տալ, այն տալ, դա վնասակար է: Նոյնիսկ խօսելը վնասակար է»,- նշեց Կիրօ Մանոյեանը:
Ամփոփելով անցնող 2016 թւականը, նա անդրադարձաւ տարածաշրջանային իրադարձութիւններին եւ դրանց ազդեցութեանը Հայաստանի վրայ:
Ըստ Մանոյեանի՝ 2016 թւականի գլխաւոր իրադարձութիւնը մեզ համար ապրիլեան պատերազմը եւ դրա շարունակութիւն հանդիսացող՝ Արցախի հիմնախնդրի կարգաւորման գործընթացն էր: Նա կարծիք յայտնեց, որ բանակցութիւնները շատ առաջ գնալու տեղ չունեն, քանի որ Ադրբեջանը դժգոհ է այն առաջարկներից, որ ներկայացւում են Մինսկի խմբի համանախագահող պետութիւնների կողմից:
Տարածաշրջանում մի շարք զարգացումները՝ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանի նկատմամբ Արեւմուտքի կեցւածքը որոշ չափով մարտահրաւէրներ են Հայաստանի համար, ինչպէս նաեւ որոշ հնարաւորութիւններ: Մանոյեանը յատկապէս կարեւորեց Իրանի նախագահի այցը Հայաստան եւ ձեռք բերւած մի շարք պայմանաւորւածութիւնները: Նա նշեց, որ Իրանի հետ ունեցած սերտ յարաբերութիւնները դեռ ունեն զարգանալու տեղ, եւ անհրաժեշտ է այդ ուղղութեամբ շարունակել աշխատանքները:
Ըստ Մանոյեանի՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձութիւնները տարածաշրջանում որոշ անորոշութիւններ ստեղծեցին: «Թուրքիան այն պետութիւնն է, որ ինքն իրեն իրաւունք է տալիս, առանց որեւէ բան հաշւի առնելու, ռազմական գործողութիւնների դիմել իր սահմաններից դուրս, ինչը մեզ համար մտահոգիչ է, եւ անհրաժեշտ է, որ մենք այդ ուղղութեամբ էլ միշտ լինենք զգօն»,- ընդգծեց նա:
Ըստ Մանոյեանի՝ թէեւ ՌԴ-ի հետ մեր յարաբերութիւնները որոշ առաջընթաց ունեցան, խոստացւած ռազմամթերքը հասաւ Հայաստան՝ չնայած բաւական ուշացումով, բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր արդար ակնկալիքը, այն է՝ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնի ստանձնումը, չի իրականացել: «Դա ինչ-որ տեղ ցոյց է տալիս, որ ՀԱՊԿ-ի անդամ պետութիւններն այնքան էլ խանդավառ չեն Հայաստանի՝ այդ ուղղութեամբ արձանագրելիք հաւանական յաջողութիւններից»,- շեշտեց նա:
Խօսելով ԱՄՆ-ից սպասելիքների մասին՝ Մանոյեանը նշեց, որ ԱՄՆ-ի պարագայում մեծ հարցական կայ: «Նոր նախագահը, երբ իր լիազօրութիւնները ստանձնի եկող ամիս, նոր կը հասկանանք, թէ ինչ քաղաքականութիւն պէտք է վարի տարածաշրջանի, Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի հետ, բնականաբար, Հայաստանի հետ եւս: Կարող է խնդիր յարուցել եւ հնարաւորութիւններ տալ»,- ասաց նա:
ԵՄ-ի հետ յարաբերութիւններում, Կիրօ Մանոյեանի կարծիքով՝ սպասողական վիճակ է: «ԵՄ-ն ուզում է տեսնել՝ ընտրութիւններն ինչպէս կանցկացնենք եւ ըստ այդմ էլ այդ պայմանագիրը կը ստորագրի: Իմ տեղեկութեամբ՝ պայմանագիրը համարեա աւարտւած է, բայց ստորագրման պահը կը լինի ընտրութիւններից յետոյ՝ կապւած դրանց որակի հետ»,- ասաց նա:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան
    «Իշխանութիւնները ժամանակաւոր են, պետութիւնն ու ազգային-պետական շահը՝ մնայուն». Յակոբ Տէր-Խաչատուրեան

    Հայաստանեան վերջին իրադարձութիւններուն եւ ՀՀ վարչապետին Ամերիկայի Միացեալ Նահանգներ կատարելիք այցելութեան ընթացքին հայ համայնքին հետ հանդիպումներուն հետ կապուած հարցերուն մասին «Երկիր»-ը հարցազրոյց մը ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին հետ։

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը
    Իրանը 10-15 տարւայ ընթացքում կը գնի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծաւալը

    Երեւանն ու Թեհրանը պարբերաբար միջկառավարական յանձնաժողովի նիստեր են անցկացնում, որոնց ընթացքում քննարկւում է էլեկտրակայանի շինարարութեան հարցը, բայց նախագծի ապագան առայժմ մշուշոտ է։

  • Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ
    Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սոցնախարարի հետ

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյեանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

  • Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է
    Թեհրանը Վաշինգտոնին նախազգուշացնում է

    Իրանի արտաքին գործերի նախարարութիւնը Saudi Aramco-ի կառոյցների վրայ յարձակման պատճառով, Իրանի հասցէին հնչեցրած անհիմն մեղադրանքների վերաբերեալ բողոքի նոտա է յղել Իրանում Շւէյցարիայի դեսպանութեանը, որը Թեհրանում պաշտպանում է ԱՄՆ-ի շահերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։