Հա

Օրակարգ

05/01/2017 - 12:30

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Բաշշար Ասադի հետ

Երէկ՝ յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը: 
Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում, նախագահ Ասադը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Սիրիայի ներքին քաղաքական իրավիճակի, ինչպէս նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձութիւնների մասին:
Արամ Ա կաթողիկոսն էլ իր հերթին ողջունել է Հալէպում խաղաղութեան վերահաստատումը եւ ցանկութիւն է յայտնել, որ ամենամօտ ապագայում խաղաղութիւն եւ համերաշխութիւն հաստատւի Սիրիայի ողջ տարածքում:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի նկատմամբ՝ ընդհանրապէս, իսկ Սիրիայի նկատմամբ՝ յատկապէս Թուրքիայի ոչ-կառուցողական եւ քայքայիչ դերակատարմանը: Նա յոյս է յայտնել, որ շատ շուտով Սիրիայում կը մեկնարկեն վերականգնման ու բարեկարգման աշխատանքները, որին կը մասնակցեն երկրի բոլոր համայնքները, այդ թւում, նաեւ, քրիստոնեայ համայնքը եւ մասնաւորապէս՝ սիրիահայութիւնը:
Հանդիպման վերջում, Վեհափառ Հայրապետը յատուկ յիշելով բոլոր նահատակներին ասել է. «Անոնց նւիրական արիւնով Սիրիան աւելի զօրաւոր եւ սիրիացի ժողովուրդը աւելի վճռակամ պիտի շարունակէ նորոգութեան ու վերականգնումի իր ընթացքը»:
Նշենք, որ պաշտօնական այս հանդիպմանը Արամ Առաջին կաթողիկոսին ուղեկցել են Բերիոյի թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգիսեանը, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան անդամ Ջորջ Շահինեանը, թեմի Պատգամաւորական ժողովի անդամ՝ Կարօ Իւզպաշեանը եւ Ազգային վարչութեան ատենապետ Տիգրան Պետրոսեանը:
Աւելացնենք, որ երեկոյեան Վեհափառ Հայրապետը խորհրդակցական հանդիպումներ է անց կացրել դամասկոսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հովւապետական այցով, Արամ Ա կաթողիկոսն այսօր ժամանելու է Հալէպ:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ
    Ակնարկ. Եռակողմ անհամաձայնութիւններ

    Անգարայի մէջ կայացած Թուրքիա-Ռուսիա-Իրան միջնախագահական ձեւաչափով եռակողմ հանդիպման պաշտօնական յայտարարութիւնը ո՛չ միայն հակիրճ է, այլ նոյնիսկ անբովանդակ: Նման ամփոփ եւ որեւէ հիմնական շեշտադրում չպարփակող յայտարարութիւն կա՛մ կ՛ուզէ թաքցնել հիմնական բաժինը եւ ուշադրութիւն ցրուել, կա՛մ ալ ընդհանուր յայտարարներու չգալու պարագային կը շրջանցէ տարակարծութիւններու գոյութեան փաստը:

  • Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր
    Սիրիայում պատերազմը չի աւարտւում՝ կան չլուծւած շահեր

    Սեպտեմբերի 16-ին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցաւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափով (Աստանայի ձեւաչափ)՝ սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցով հինգերորդ հանդիպումը: Աստանեան ձեւաչափով հանդիպումներ սկսել են անցկացւել 2017 թւականից, նպատակը սիրիական հակամարտութեան կարգաւորում է:

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը իր եւ Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից խորին ցաւակցութիւն է յայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ մօր՝ Լուսին մայրիկի մահուան կապակցութեամբ։

  • «Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը». Ռոհանին՝ Անկարայում
    «Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը». Ռոհանին՝ Անկարայում

    Բոլորը պէտք է յարգեն Սիրիայի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման աւարտին կայացած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • Արամ Ա կաթողիկոսի մօր յուղարկաւորութիւնը տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին
    Արամ Ա կաթողիկոսի մօր յուղարկաւորութիւնը տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի մօր՝ Լուսին Քեշիշեանի յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։