Հա

Օրակարգ

04/07/2017 - 14:50

Ֆիլմարւեստի հերթական «փայլատակումը»...

Զաւեշտալի է, երբ հէնց այս օրերին Իտալիայում իրանահայ վաստակաւոր ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերի փառատօն է կազմակերպւում-ցուցադրւում, այստեղ՝ թեհրանեան էկրաններում հայկականութեանն ու քրիստոնէութեանը (թէկուզ հումորի ժանրով) ծաղրանքի ու վիրաւորանքի «փառատօն» է բացթողնւում...

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Զաւեշտալի է, երբ հէնց այս օրերին Իտալիայում իրանահայ վաստակաւոր ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերի փառատօն է կազմակերպւում-ցուցադրւում, այստեղ՝ թեհրանեան էկրաններում հայկականութեանն ու քրիստոնէութեանը (թէկուզ հումորի ժանրով) ծաղրանքի ու վիրաւորանքի «փառատօն» է բացթողնւում...

Կրկնակի զաւեշտ է այն, որ հէնց երկու օր առաջ Իրանի ռադիոյի համապատասխան ծրագրում, ֆիլմարւեստի մասին մասնագէտը բառացի հետեւեալն էր ասում. «... Սրանից 40 տարի առաջ ցուցադրւող ֆիլմերը մեծ պատիւ են վայելում այսօրւայ ֆիլմերի համեմատ...»:

Թէեւ սրանով արդէն ամէն ինչ ասւած կարելի է համարել, բայցեւայնպէս, հարկաւոր է երիցս մեր վրդովմունքն բարձրաձայնել, թէկուզ անգրագիտութեան արդիւնքում եւ արդէն քանիերորդ անգամ պատահած երեւոյթի մասին:

Այո, մենք կը բարձրաձայնենք, երեւի խորհրդարանի մեր պատգամաւորները, ազգային իշխանութիւններն ու յատկապէս Սրբազան Հայրը կը բողոքեն առ որ անկ է..., սակայն հարցը դրանով չի աւարտւում, քանզի բացասական երեւոյթի կրկնակի բացասական ազդեցութիւնը հասարակաց մտքի ու մանաւանդ ամբոխի վրայ արդէն թողել է իր «արգասիքը»՝ հասարակական, հոգեբանական ու կենցաղավարական եւ ամենակարեւորը՝ տեղեկատւական-քարոզչական լայն շերտերի վրայ..., որոնք հաստատապէս վարկաբեկելու են իսլամ-քրիստոնեայ այնքան փայփայւող փոխյարաբերութիւնները:

Այլապէս՝ ինչու զարմանալ, յետոյ էլ հերքել ու դատապարտել «Մոհաբբաթ նիւզ»-ների «հայամէտ ու քրիստոնեամէտ» տեղեկատւութիւնները, որոնք միշտ էլ դարանակալ՝ սպասում են, տւեալ դէպքում, Իրանի ֆիլմարւեստի մերօրեայ մանկուրտների նմանօրինակ «փայլատակումներին»...

Ի վերջոյ՝ սթափւել է պէտք «մշակոյթի եւ առաջնորդութիւն» կոչւող նախարարութեան պատասխանատուներին, որոնք այսպէս, թէ՛ այնպէս, նման մեղմ ասած՝ սայթաքումների տեղիք են տալիս...

Յարակից լուրեր

  • Արցախեան կամքի արգասիքը...
    Արցախեան կամքի արգասիքը...

    Մեր ժամանակակից պատմութեան համազգային յաղթանակի արգասիք՝ Արցախի Անկախութեան 28-րդ տարեդարձն է այսօր:

  • «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...
    «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...

    Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

  • Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»
    Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»

    Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։