Հա

Օրակարգ

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 13:00

Իրան-Հայաստան առեւտրական կապերի զարգացման հեռանկարով...

Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նոյն պալատի նոր տնօրէն է ընտրւել իրանահայ երիտասարդ գործարար Հերւիկ Եարիջանեանը:

Դերենիկ Մելիքեան

 

Իրան-Հայաստան Առեւտրական պալատի կայքից օրերս տեղեկացանք, որ նոյն պալատի նոր տնօրէն է ընտրւել իրանահայ երիտասարդ գործարար Հերւիկ Եարիջանեանը:

Առեւտրա-գործարարական ոլորտի յատկապէս իրանցի շրջանակների կողմից սիրւած ու յարգւած լինելու հանգամանքի լաւագոյն ցուցանիշը հանդիսացաւ նոյնինքն Հերւիկ Եարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողութիւնը, սրանից շուրջ մէկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆէ» ընկերութիւնների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ: Սոյն համաձայնագրով հաստատւում էր, որ գերմանական կողմը Իրան է փոխադրելու պլաստիկ արդիւնաբերութեան հիմքը հանդիսացող առանցքային հումքի մշակման տեխնլոգիան եւ արտադրման գիտութիւնը, այն էլ՝ Իրանի դէմ պատժամիջոցների չեղարկումից՝ (ԲԱՐՋԱՄ-ից) ընդամենը մէկ տարի անց:

Միաժամանակ, կարեւորելով Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւնների ընդհանուր կոնտեքստում զարգացող միտումները, յատուկ տեղ ու դերակատարութիւն է վերապահւած եղել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի գործունէութեանը՝ երկու հարեւան ու բարեկամ երկրների բարձրաստիճան պատասխանատուների կողմից:

Մեզ մնում է լիայոյս լինել մեր երիտասարդ գործարարի այս յոյժ կարեւոր ոլորտում նորանոր ձեռքբերումների արձանագրմանը, որն ինչ խօսք՝ դրական հեռանկար է ուրւագծելու Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւնների ոլորտում աւելիով գործարկելու առկայ ներուժ կարողականութիւնները:

Միեւնոյն ժամանակ, հարկաւոր է գնահատանքի ու երախտագիտութեան խօսք ուղղել Իրան-Հայաստան Առեւտրական պալատի երկարամեայ տնօրէն, ազգային-հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնեանին, որն էլ տւեալ ոլորտում չի խնայել ոչ մի ջանք, թողնելով հարուստ փորձառութիւն՝ երիտասարդ գործարարներին:

«Ալիք»

Յարակից Հրապարակումներ

  • Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...
    Զրպարտիչներն են «Գործի անցնելու»...

    Նոր Ջուղայի (Սպահանի) հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դէմ զազրելի ու տմարդային յարձակումից առաւել ու կրկնակի դատապարտելին՝ դէպքի մասին ստայօդ ու ըստ ամենայնի չարաշահելու միտող լրատւութիւնն է:

  • Յանուն մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների»...
    Յանուն մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների»...

    Մեր «Սուրբ տաճարների ու վառ կանթեղների» տարեմուտն է այսօր...

    Հայ աշակերտի ու յատկապէս հայ ծնողի կողմից փառաբանւած երեւոյթ, որը համարւում է մեկնակէտ՝ սերունդների հայեցի, կիրթ ու յանձնառու կենսակերպը ձեւաւորել-կայացնելու բախտորոշ հոլովոյթում:

  • Նւաճւող նորանոր հանգրւաններին ընդառաջ...
    Նւաճւող նորանոր հանգրւաններին ընդառաջ...

    Հայոց Անկախ Հանրապետութեան վերականգնման 26-րդ տարեդարձը իրաւամբ նշանաւորւեց համազգային նոր ձեռքբերմամբ: Համընկնելով ողջ հայութեան արդէն միասնականութիւնը խորհրդանշող ու ամրապնդող Հայաստան-Սփիւռք Համահայկական համաժողովին, անկախութեան 26-ամեակը յաչս աշխարհի դրսեւորւեց որպէս բովանդակ հայութեան կամարտայայտութիւն՝ անկախ, ինքնիշխան ու միասնական ոգով, որպէս յաղթանակած ազգ շարունակելու իր փառապանծ ուղին...

  • Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը...
    Գաղափարները կեանքի կոչելու հրամայականը...

    «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն»,- ահա վաղւանից մեկնարկող Հայաստան-Սփիւռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը...:

  • Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը
    Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէնն ու նրա գործակիցները այցելեցին Սրբազան Հօրը

    Սեպտեմբերի 13-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան առեւտրական պալատի նորընտիր տնօրէն Հերւիկ Եարիջանեանն ու նրա գործակիցներ Համլետ Եարիջանեան, Նարբէ Նազարեան եւ Էդիկ Վարդանեանին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։