Հա

Օրակարգ

12/09/2017

49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Դերենիկ Մելիքեան

 

«ԱԼԻՔ» - Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Առաջիկայ տասնօրեակում իրանահայ մարզամշակութային տարատեսակ միաւորումների ներկայացուցչական մարզախմբերը այս տարւայ մրցախաղերին յատուկ շուք ու աշխուժութիւն են հաղորդելու խաղերի 49-րդ պատկառելի շրջափուլին, որով էլ ազդարարելու են յաջորդ՝ արդէն կէսդարեայ մարզական փառատօնին ընդառաջ գնալու արժէքաւոր վաստակը:

49-րդ շրջանի Համահայկական խաղերը, նախորդների օրինակով՝ պահպանելով արժէքային մէկ այլ իրողութիւն, փառատօնը նւիրել է համայնքումս իր իւրայատուկ տեղն ու դիրքն ապահոված, բայց նոյնքան մարդկային արժէքներով առաջնորդւող «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին, որն ինքնին խրախուսիչ հանգամանք է, եւ միաժամանակ՝ համայնք-սպորտ-միութիւն առողջ ու նպատակասլաց փոխյարաբերութեան ցուցանիշ:

Ահաւասիկ, մի նոր փորձադաշտ՝ մարզանք-մշակոյթ համադրութիւնը մարդկային-քաղաքակրթական նորանոր ձեռքբերումների համար...:

Եւ վստահօրէն, 49-րդ շրջանի Համահայկական խաղերի կայացումը հանդիսանալու է այն ամուր հարթակը, որին էլ կառչելով՝ բոլորս միասնաբար ընդառաջ ենք գնալու 50-ամեայ պատմակերտ փառատօնին:

Յարակից լուրեր

  • Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին
    Հ. Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ՝ միջոցառում՝ նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին

    Սարդարապատեան ոգին մեզ համար այսօր էլ այժմէական է ու ոգեշնչող, որն էլ նոր խթան է հզօր ու անկախ պետականութեան...

  • «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...
    «Ալիք» հեռախօսողներին ունկնդիր...

    Սիրելի ընթերցող.-

    Վերջին օրերին խիստ աշխոյժ էր խմբագրութեանս «Հեռախօս «Ալիք»-ին» բաժինը, համարեա վերածւելով «Թէժ գծի», որի ուղղութիւնն տանում էր դէպի Բահար քաղաքամաս եւ այնտեղ գտնւող «Ռոստոմ» դպրոցի ապագայ կարգավիճակի որպիսութեանը:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...
    Բոլտոնեան «Հակաիրան ճանապարհային քարտէզը»...

    Անզէն աչքերով իսկ դիտարկելի էին Թրամփի կոտորակւած նախարարական կազմում (յատկապէս Արտաքին նախարարութեան գերատեսչութիւնում-պետդեպարտամենտ) պատերազմատենչների ի յայտ գալու «արգասիքները»…

  • Բացառելով հին ստանդարտները …
    Բացառելով հին ստանդարտները …

    Հայաստանի Հանրապետութիւնում, համաժողովրդային կամքի արտայայտման արդիւնքում, ի վերջոյ մայիսի 8-ին ընտրւեց նոր վարչապետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։