Հա

Օրակարգ

09/10/2017 - 14:20

Այց՝ յօգուտ երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւնների

Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

Դերենիկ Մելիքեան

 

Պաշտօնապէս թէ՛ անպաշտօն մշտապէս յայտարարւել ու բարձրաձայնւել է Իրան-Հայաստան առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների՝ քաղաքական փոխյարաբերութիւններին անհամաչափ լինելու հանգամանքի մասին: Թէեւ նախորդիւ երկուստեք ջանքեր են ի գործ դրւել կարգաւորելու նշեալ անհամաչափութիւնը, սակայն, հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութեանը թէկուզ կարճատեւ, բայց անցնող մէկամեայ ժամանակահատւածում յաջողւել է երկու բարեկամ ժողովուրդների ազգային-պետական շահերից բխող՝ առեւտրա-տնտեսական կապերը զարգացնելու հաշւին երկարատեւ սպասումները գործադրական փուլ թեւակոխել...:

Արեւելեան ու արեւմտեան հարեւան երկրների կողմից տնտեսական մեկուսացւածութեան ենթարկւած Հայաստանի համար Իրանի հետ ռազմավարական նշանակութեան փոխյարաբերութիւնների երկկողմ առարկայական ու անմիջական ցուցանիշ է հէնց օրերս Վանաձորում իրանական առեւտրա-տնտեսական խոշոր ընկերութեան պատկառելի ներդրումը, որպէս խոստմնալի գործարք: Սա ինքնին ապացոյցն է նրա, որ մինչ այժմ կնքւած ու ծրագրաւորւած միջպետական թէ՛ մասնաւոր հարթութիւնների գործարքների կենսագործմանը աւելի արագընթաց եղանակ է հաղորդւելու, ասենք, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի եւ այլ բնագաւառների մասշտաբներով:

Ռազմավարական գերկարեւոր նշանակութեամբ՝ Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական փոխյարաբերութիւններն կարող են օժտւել այն ներուժ կարողականութիւններով, որոնցով ի զօրու են ձեւաւորել նաեւ ու մանաւանդ բազմակողմ տնտեսական կապեր՝ համապատասխան բազմամիլիոն շուկայի առկայութեամբ: Այս հարցում, սակայն, Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ԵԱՏՄ-ի անդամ բացառիկ հնարաւորութիւն ունի հանդիսանալու հարթակ-կամուրջ՝ ներգրաւելու համար իրանական առեւտրա-տնտեսական ներուժը տւեալ տարածաշրջանի վիթխարի շուկաներում...:

Ահաւասիկ, Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեան երկօրեայ այցը հաստատապէս նպատակադրւած է լինելու ինչպէս երկկողմ, այնպէս էլ առանձնայատուկ կերպով՝ բազմակողմ տնտեսական փոխյարաբերութիւնների հեռանկարը առաւել ամուր հիմքերի վրայ դնելուն, որով էլ շահելու են երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական հաշւեկշիռները, որոնք էլ ի վերջոյ աշխատելու են յօգուտ մեր գերզգայուն տարածաշրջանի կայունութեանն ու խաղաղութեանը:

 

Յարակից լուրեր

  • Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...
    Գերագոյն նպատակի նոր փորձաքարը...

    Ժողովուրդների ինքնաճանաչման ու ինքնահաստատման մնայուն երաշխիքը, յատկապէս որպէս ազգ-միաւոր, պետական անկախութիւնն է… հայութիւնն ու Հայաստան աշխարհը դա ճաշակում են արդէն 28 տարի՝ օրինաչափ վերիվայրումներով հանդերձ, որոնց մեկնակէտը, եւ ամենանշանակալին, նոյնինքն Անկախութեան վերանւաճումն էր՝ եօթ տասնամեակ անց:

  • «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ
    «Ամերիկացիները պէտք է ընդունեն պատժամիջոցների քաղաքականութեան ձախողումը». ԱԳՆ խօսնակ

    Ամերիկացիները պէտք է վերջապէս հասկանան, որ իրենց վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը միանշանակ ձախողւել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոյցում յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից հերթական հակաիրանական պատժամիջոցների սահմանումը:

  • «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ
    «Սաուդացիներն իրենք չեն հաւատում Իրանի դերի մասին ստին». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, որ նոյնիսկ սաուդացիները չեն հաւատում Իրանի դերին՝ իրենց նաւթային օբիեկտների վրայ յարձակման մէջ: 

  • Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը
    Թրամփի ամենամեծ սխալը կը լինի Իրան ներխուժելը

    Միջուկային զէնք ձեռք բերելու հարցում Իրանին իսկապէս խոչընդոտող ռազմական գործողութիւններ կարող են հանդիսանալ ԱՄՆ-ի կողմից Իրան ներխուժումն ու երկրի օկուպացիան եւ յետագայում իշխանութեան փոխանցումը Վաշինգտոնի բարեկամ ռեժիմին, որը կաջակցի Իրանի ոչ միջուկային կարգավիճակին: Սակայն չնայած նրան, որ ԱՄՆ-ում ցանկանում են կանխել Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը, ոչ մի լուրջ դիտորդ գրեթէ երբեք չի առաջարկում այդ տարբերակը:

  • «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ
    «Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է». Թրամփ

    Ամենահեշտն ինձ համար Իրանի ուղղութեամբ հարւածելն է, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։