Հա

Օրակարգ

16/11/2017 - 12:40

Հայ-իրանական քաղաքական մտքի արգասիքները...

Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) հաստատութեան եւ միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ «Տարածաշրջանի նոր իրադարձութիւնների հոլովոյթը՝ եւ հեռանկարը» բնաբանով կայացած խորհրդաժողովը 3-րդն էր իր ձեւի մէջ, որտեղ պարսկալեզու լսարանին էր մատուցւում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպէս միջազգային, այնպէս էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:

«Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի առիթով

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) հաստատութեան եւ միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ «Տարածաշրջանի նոր իրադարձութիւնների հոլովոյթը՝ եւ հեռանկարը» բնաբանով կայացած խորհրդաժողովը 3-րդն էր իր ձեւի մէջ, որտեղ պարսկալեզու լսարանին էր մատուցւում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպէս միջազգային, այնպէս էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:

Այս համատեքստում, սակայն, քննարկումների կիզակէտում են յայտնւում մասնաւորապէս Մերձաւոր ու Միջին Արեւելքի, ինչպէսեւ՝ Հարաւային Կովկասի աշխարհագրա-քաղաքական զարգացումները, առանցքում պահելով դրանց ազդեցութիւնը եւ փոխկապակցութիւնը Իրանի, Հայաստանի եւ միջամուխ ու հարեւան միւս երկրների ուղղութեամբ:

Անշուշտ, հայ-իրանական ու տւեալ դէպքում՝ քաղաքական մտքի առնչութիւնների եւ փոխճանաչողութեան լաւագոյն հարթակ է հանդիսանում նմանատիպ խորհրդաժողովը, որտեղ երկու հարեւան ու բարեկամ երկրների ակադեմական-գիտական փաղանգի ներկայացուցիչներ առարկայական վերլուծութիւն-մեկնաբանութիւններով ուղի են հարթում ինչպէս միջպետական փոխյարաբերութիւններում, այնպէս էլ՝ երկու երկրների քաղաքական կողմնորոշումների ու դիւանագիտական գործողութիւնների բարդ ու տեղ-տեղ էլ տատասկոտ ճամբում:

Ինչեւէ, պարսկալեզու լսարանի համար հերթական՝ 3-րդ սեմինարը ըստ էութեան կայացած համարելով, ընդառաջ պէտք է գնանք այսօր ու վաղը կայանալիք «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որտեղ եւս Հայաստանեան թէ՛ սփիւռքեան գիտա-վերլուծական հեղինակների քննարկումների ընդմիջից աւելի կոփւած ու նորովի մեկնաբանութիւններ կը հրապարակւեն՝ Հայ Դատի ու հայոց պահանջատիրութեան ե՛ւ պետական ե՛ւ ազգային ռազմավարական թէ մարտավարական հիմնախնդիրների վերաբերեալ:

Ինչ խօսք՝ 13-րդ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովն էլ ինչպէս երբեւէ, կոչւած է լինելու հայոց համազգային ու համահայկական նպատակներին սպասարկող՝ իրեն բաժին ընկած պարտաւորութիւնն արդարացնելու ի խնդիր:

Յարակից լուրեր

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...
    Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...

    Վաղւանից եռօրեայ կարգով թեհրանահայութեան հայաշատ թաղամասեր՝ Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն համայնքների քաղաքացիների հետ ինքնին ողջունելի հանդիպում-քննարկման են նախաձեռնել ազգային իշխանութեան օրէնսդիր (Պատգամաւորական ժողով) եւ գործադիր (Թեմական խորհուրդ) մարմինները:

  • «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ` «Հայերի քաղաքական հաւատարմութեան գործօնների քննարկումը 330-ից մինչեւ 1828 թւականներ»
    «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ դասախօսական երեկոյ` «Հայերի քաղաքական հաւատարմութեան գործօնների քննարկումը 330-ից մինչեւ 1828 թւականներ»

    Նախաձեռնութեամբ Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան, երէկ՝ սեպտ. 26-ի երեկոյեան իրականացաւ դասախօսութիւն  հաստատութեան կենտրոնատեղիում:

  • Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...
    Թրամփ-Բին Սալման սուսերապարի հետքերով...

    Ահւազում զօրահանդէսի ընթացքում ահաբեկչութեան ըստ ամենայնի դատապարտելի ոճրագործութիւնն արդէն իսկ համաշխարհային հանրութեան կրկնակի դատապարտութեանն ու նզովքին է արժանացել…

  • Գործնական քայլերին ընդառաջ...
    Գործնական քայլերին ընդառաջ...

    Անցեալ շաբաթւայ ընթացքում, նոյն այս սիւնակում եռեակ շարանով փորձել էինք լուսաբանել առգոյ համընդհանուր մտահոգութիւնը՝ կապւած երկրի ընդհանուր սոցիալ եւ մասնաւորապէս տնտեսական ծանրակշիռ կացութեանը եւ դրանից անխուսափելիօրէն բխող ու մեր համայնքային կացութեանը, իրավիճակին ու առհասարակ կեանքի վրայ համապատասխան ու տւեալ դէպքում՝ բացասական ազդեցութեան մասին…

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։