Հա

Օրակարգ

08/01/2018

Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր...

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում:

Դ. Մ.

 

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում:

Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացւած սոցցանցերի վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատւական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝ խորհրդարանի եւ միջամուխ միւս մարմինների կողմից մի շարք թանկացումների (բենզին, ձու, երկրից ելքի տուրք եւ այլն...) առկախումը թերեւս միտւած են հէնց վերոգրեալ կրքերի հանդարտեցմանը...:

Ժողովրդական խաղաղ ցոյցեր ու հաւաքներ անցկացնելու մնայուն վայր ճշտորոշելու Թեհրանի Քաղխորհրդի (աւագանիների) առաջարկն էլ թէեւ վերոգրեալների շարքին կարելի է դասել, բայց պարզ է, որ լոկ դրանով չէ, որ ժողովուրդ-իշխանութիւն փոխյարաբերութիւններին ինստիտուցիոնալ կերպարանք է հաղորդւում... խնդիրը, կարծում ենք հիմնականում կայանում է նրանում, որ առհասարակ Իրանի հասարակա-քաղաքական շրջանակներում կուսակցականացման աւանդոյթը խորթ է եղել կամ էլ կայացածութեան հոլովոյթ չի ապրել...: Սա, անշուշտ առանձին քննարկելիք թեմա է:

Մինչ այդ, սակայն, ժողովրդական արդարացի յոյզերին, պահանջներին եւ առաւել եւս՝ կրքերին բաւարարութիւն տալու կոչւած եւ հէնց այդ նպատակին ծառայելու համար ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւնները պէտք է օր աւուր եւ առաւել քան երբեւէ կանոնակարգեն-մշակեն եւ որ կարեւոր է՝ դիւրացնեն նոյն ժողովրդի հետ յարաբերւելու, խորհրդակցել-քննարկելու առիթներն ու պատեհութիւնները:

Այլապէս՝ ժողովրդական զանգւածները եւ առաջին հերթին՝ երիտասարդ, ուսանող, գործազուրկ եւ անկարող ու սոցիալ-տնտեսապէս խոցելի խաւերը նման պատեհութիւնները կորոնեն այսպէս ասած՝ ինստագրամային կամ թելեգրամային փոխյարաբերութիւններում, խորթանալով ու հեռանալով պետական-պաշտօնական հաւաստիքներից...:

Յարակից լուրեր

  • Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…
    Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

    Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

  • 23000-րդ «Ալիք»-ը...
    23000-րդ «Ալիք»-ը...

    Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրւայ թւագրւած համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…

    Այլ խօսքով՝ իրանահայ հինաւուրց գաղթօջախի ամենաերկարակեաց ու անընդմէջ հրատարակւող թերթն, ահա, թեւակոխել է իր կենսագրութեան 88-րդ հանգրւան:

  • Սա հէնց այն թուրքիան է, որ…
    Սա հէնց այն թուրքիան է, որ…

    Խաղաղ բնակչութեանը կոտորելուց ու բռնագաղթից յետոյ Աֆրինը զաւթող Թուրքիան պաշտօնապէս իր գոհունակութիւնն է յայտնել Սիրիայի հրթիռակոծումների վերաբերեալ: 

  • Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...
    Ազգային համերաշխութիւնը՝ անվտանգութեան երաշխիք...

    Օրւայ հետ ամէն քայլափոխի եւ ամենուր թեմատիկ զրոյցը դոլարի թանկացման ու դրանից բխող հետեւանքներն են… ոչ միայն օրէնսդիրի (խորհրդարան) նիստում լսել չուզեցին Կենտրոնական բանկի նախագահ Սէյֆի «արդարացումները», այլեւ նագախահի առաջին օգնական Ջհանգիրիի վերջնագիրը՝ տարադրամի 4200 թումանով գործարկման մասին, բանի տեղ չդրեցին նոյնինքն տարադրամային փոխանակման կենտրոնները…:

  • Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ
    Պետականամէտ կեցւածք՝ համազգային միասնականութեամբ

    Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան դրոյթներով ամրագրւած համակարգային նոր փոփոխութիւններն սկիզբ առան համապատասխան լիազօրութիւններով օժտւած 4-րդ նախագահի՝ դոկտ. Արմէն Սարգսեանի ընտրութեամբ՝ Ազգային ժողովի կողմից: Իսկ երկու օր անց՝ ապրիլի 9-ին, կայանալու է նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութիւնը՝ Ծիծեռնակաբերդի Կարէն Դեմիրճեան անւան յուշահամալիրում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։