Հա

Օրակարգ

10/01/2018

Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները...

Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնօրէն համաձայնեցւած վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու:

Դ. Մ.

 

Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնօրէն համաձայնեցւած վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու:

Մինչայդ, սակայն, յետընտրական մէկամեայ ժամանակահատւածում նախընտրական մի շարք խոստումներին հաւատարիմ Թրամփը, Իրանի միջուկային համաձայնագրի դէպքում դէմ-յանդիման է կանգնած ինչպէս Ռուսաստանի ու Չինաստանի, այնպէս էլ Եւրոմիութեան նման գերտէրութեանց հակադարձումներին, որոնց շրջանցելը դիւրին չի լինելու այնպէս, ինչպէս ասենք, յաջողում է անել Թրամփը «Օբամա Քէյր»-ի չեղարկման կամ Մեքսիկական պատի կառուցման դէպքում...

Միւս կողմից՝ վեցնեակից խոյս տալու Թրամփի հաւանական քայլին ընդդիմանում են ներքին՝ գործադիր թէ՛ կոնգրեսական (ե՛ւ Դեմոկրատ, ե՛ւ Հանրապետական) չափաւոր շրջանակները, որոնք աւելի նւազ կերպով են ազդւած հրէական լաբբիից:

Ինչեւէ, հաշւի առնելով, որ օրեր առաջ Իրանի դէմ Թրամփ-Հէյլի գրոհը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում (որն ըստ քաղաքական փորձագէտների՝ նախնական փորձ էր միջազգային ճակատ ստեղծելու «Մարդկային իրաւունքները չյարգող» Իրանի դէմ), հակագրոհի վերածւեց նոյն Ռուսաստան, Չինաստան եւ Եւրոմիութեան ծանրակշիռ անդամների կողմից, ուստի չի թւում, որ վերջիններս միջուկային համաձայնագրի չեղարկման ԱՄՆ-ական նախաձեռնութեանը անհարկի տուրք տալու քայլի դիմեն:

Այլապէս՝ Թրամփի հերթական ու անկանխատեսելի արկածախնդրութիւնը Իրանին մեկուսացնելու մտօք միջազգային պատժամիջոցներ պարտադրելը, զուրկ է լինելու այն էֆեկտից, որ թողնում է, ասենք Հիւս. Կորէայի դէպքում, որի շուրջ, հակառակ Իրանի՝ համախոհութիւն կայ միջազգային մասշտաբով...:

Յարակից լուրեր

  • Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…
    Այո՝ ժողովրդային շարժմանը, ոչ՝ անարխիային…

    Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիական ինքնաբուխ շարժումը, յատկապէս երբ դա երիտասարդական աւիւնով՝ ժողովրդային արդար պահանջատիրութեան կերպարանք է կրում, ինքնըստինքեան առաջընթաց է՝ հասարակա-քաղաքական կեանքում: Սակայն, նոյն առաջընթացը պահպանելու երաշխիքը կայանում է նրանում, որ նշեալ ժողովրդային պահանջատիրութիւնը նաեւ առաջանցիկ ձեւաւորում ու կերպարանք ստանայ բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:

  • Ինչո՞ւ Թրամփը խուսափեց արտասանել «ցեղասպանութիւն» եզրոյթը. թուրքական «քայլերթը»
    Ինչո՞ւ Թրամփը խուսափեց արտասանել «ցեղասպանութիւն» եզրոյթը. թուրքական «քայլերթը»

    Փաստօրէն այս անգամ եւս Ամերիկայի հերթական նախագահի շուրթերից չլսեցինք «Ցեղասպանութիւն» եզրոյթը, թէեւ հայերին ուղղւած Թրամփի ելոյթը բաւական գրագէտ էր կազմւած, կարելի է նոյնիսկ ասել` ոճական առումով գրաւիչ էր։

    Եւ միայն հերթական անգամ (որերորդ անգամ) չօգտագործւեց «Ցեղասպանութիւն» եզրոյթը։ Բայց չէ՞ որ դրան նորից սպասում էին ամբողջ աշխարհի 10 մլն. հայերը։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել ապրիլքսանչորսեան ամենամեայ ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտայայտութիւնը 
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել ապրիլքսանչորսեան ամենամեայ ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտայայտութիւնը 

    Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգւածային վայրագութիւններից մէկը, երբ 1.5 մլն. հայ արտաքսւել եւ կոտորւել է Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին: Մենք յիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձութիւնները եւ ցաւում կորցւած կեանքերի եւ տառապածների համար: 

  • Մակրոնը եւ Թրամփը կոչ են արել Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել
    Մակրոնը եւ Թրամփը կոչ են արել Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել

    Ֆրանսիայի եւ Միացեալ Նահանգների նախագահներ Էմանուէլ Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը կոչ են արել Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել: Այս յայտարարութիւնն արւել է երկու երկրների ղեկավարների բանակցութիւններից յետոյ:

  • 23000-րդ «Ալիք»-ը...
    23000-րդ «Ալիք»-ը...

    Թանկագին ընթերցող-բարեկամ. այսօրւայ թւագրւած համարով «Ալիք»-ը 23000-րդ անգամը լինելով այցելում է Ձեզ…

    Այլ խօսքով՝ իրանահայ հինաւուրց գաղթօջախի ամենաերկարակեաց ու անընդմէջ հրատարակւող թերթն, ահա, թեւակոխել է իր կենսագրութեան 88-րդ հանգրւան:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։