Հա

Օրակարգ

07/10/2018 - 16:10

Դժւարութիւնները դիմագրաւելու կռւանները...

Վաղւանից եռօրեայ կարգով թեհրանահայութեան հայաշատ թաղամասեր՝ Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն համայնքների քաղաքացիների հետ ինքնին ողջունելի հանդիպում-քննարկման են նախաձեռնել ազգային իշխանութեան օրէնսդիր (Պատգամաւորական ժողով) եւ գործադիր (Թեմական խորհուրդ) մարմինները:

Դ. Մ.

 

Վաղւանից եռօրեայ կարգով թեհրանահայութեան հայաշատ թաղամասեր՝ Զէյթուն, Սասուն եւ Կենտրոն համայնքների քաղաքացիների հետ ինքնին ողջունելի հանդիպում-քննարկման են նախաձեռնել ազգային իշխանութեան օրէնսդիր (Պատգամաւորական ժողով) եւ գործադիր (Թեմական խորհուրդ) մարմինները:

Հանդիպումների օրակարգերն ու քննարկման թեմաները, ինչպէս վերջին օրերին հրապարակւած «Յայտարարութեան» մէջ է նշւել, ընդգրկում են մեր համայնքին յուզող ամենատարբեր խնդիրներ՝ երկրի տնտեսական ծանրակշիռ իրավիճակի ազդեցութիւնները համայնքի վրայ, ինչպէսեւ՝ ներհամայնքային օրախնդիր հարցեր, որոնց վերաբերեալ անտարակոյս ժողովուրդ-ազգային իշխանութիւն դէմ առ դէմ հանդիպումն ու միմեանց լսել, մտքեր ու մտահոգութիւններ փոխանակելը, դրական ու օգտաշատ է համարւելու:

Մէկ կողմից՝ ժողովրդի իրազեկւածութիւնն ու սեփական, անմիջական ձայնը իր ընտրեալներին հասցնելն է անհրաժեշտ,

իսկ միւս կողմից՝ ընտրեալների գործունէութեան մասին եւ որ կարեւոր է՝ նոր իրողութիւնների լոյսի տակ՝ դիմագրաւող դժւարութիւնները ժողովրդի հետ կիսելու եւ մօտաւոր հեռանկարը ուրւագծելու հանգամանքն է պարտաւորեցնող…

Մէկ խօսքով՝ հասարակական երկխօսութեան (ինչ ձեւաչափով էլ որ պատկերացնենք) օրինաչափերի կարեւորումը յանգեցնելու է նոյն հասարակայնութեան ու տւեալ դէպքում, մեր համայնքի թէ՛ համերաշխութեանը, եւ թէ՛ կենսունակութեանը, որոնք էլ գլխաւոր կռւաններն են եղել ինչպէս անցեալի, այնպէս էլ նորօրեայ դժւարութիւնները դիմագրաւելու համար:

Անշուշտ, առաջիկայ հանդիպում-քննարկումների մասին օրը օրին թերթս տեղեկատւական պարտականութիւնից ելած՝ անելու է պարտն ու պատշաճը:

Յարակից լուրեր

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

  • «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...
    «Մայիս-1»-ով ընդառաջ՝ յաղթանակների ամսին...

    Խորհրդանշօրէն «Յաղթանակների Ամիս» համարւող մայիսի հէնց առաջին օրը՝ «ՄԱՅԻՍ-1»-ը ազդարարում է համաշխարհային հասարակայնութեան չարքաշ ու ազնիւ խաւի՝ աշխատաւորութեան տօնը:

  • Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)
    Կրկնակի վնասներից խուսափելու ելքը… (2)

    Մեր երէկւայ համարի նոյն այս սիւնակում ընդհանուր ակնարկ նետեցինք երկրի տնտեսական համընդհանուր ճգնաժամին ու դրանից բխող հետեւանքներին, որոնցից, ինչ խօսք՝ անմասն չի կարող լինել մեր համայնքը նաեւ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամի վատթարացող հեռանկարը պայմանաւորւած է՝ Իրանին նաւթային բլոկադայի օղակի առաւել ամուր սեղմմամբ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ տարածաշրջանային արբանեակ երկրների համընթաց դերակատարմամբ:

  • Կրկնակի վնասներից խուսափելու ելքը... (1)
    Կրկնակի վնասներից խուսափելու ելքը... (1)

    Ապրիլեան վերջին տասնօրեակի կրօնա-աւանդական տօներին, ինչպէսեւ համազգային պահանջատիրութեանը նւիրւած ժողովրդական համախմբումներին իրանահայ երեք թեմերի աւանդապաշտ ու գիտակից հասարակայնութեան բոլոր խաւերի մասնակցութիւնն, ինչ խօսք, դրւատանքի է արժանի: Չէ՞, որ առհասարակ հասարակայնութիւններում (համայնք լինի դա, թէ՝ պետութիւն), միասնականութեան որեւիցէ երեւոյթ կամ դրսեւորում տւեալ հաւաքականութեան կենսունակութեան չափանիշն ու ապացոյցն է հանդիսանում…:

  • Շինծու պետութեան ու պատմութեան գերին...
    Շինծու պետութեան ու պատմութեան գերին...

    Ի հեճուկս Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի եւ միւս պաշտօնական թէ՛ անպաշտօն շրջանակների ժխտողական (իսկ այս տարի նաեւ՝ սպառնական) կեցւածքների, աշխարհասփիւռ հայութիւնը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների 104-րդ տարելիցը…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։