Հա

Օրակարգ

23/12/2018 - 14:40

Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...

Ինչպէս գիտի ընթերցողը, Սպահան քաղաքի խորհրդարանական պատգամաւորների ֆրակցիան, որին եւ մաս է կազմում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որպէս բողոք՝ Զայանդէ ռուդ գետի երկար ամիսներից ի վեր ցամաքեցմանը, խմբովի հրաժարականի դիմում էին ներկայացրել: 

Դ. Մ.

 

-«....Ես համբուրեցի նրա ձեռքը…»:

-«Մեր հայ գործընկեր պատգամաւորը մեզանից՝ որպէս մուսուլման պատգամաւորներ, աւելի սրտցաւ գտնւեց եւ հետեւողականօրէն պաշտպանում է Զայանդէ ռուդի վերակենդանացման խնդիրը…»:

Այս խօսքերը օրերս արտասանել է մեջլիսում Սպահանի պատգամաւոր դոկտ. Քամրանը՝ Սպահանի Շահիդների բուրաստանում համախմբւած ժողովրդի առջեւ, միաժամանակ արժեւորելով Սպահանի հայոց թեմի եւ թեմակալ առաջնորդի համագործակցութիւնը, դա բնութագրելով որպէս օրինակելի ապացոյց միտւած՝ համաժողովրդական համերաշխութեանը, որն երբեւէ չի անտեսւում սպահանցիների կողմից…:

Ինչպէս գիտի ընթերցողը, Սպահան քաղաքի խորհրդարանական պատգամաւորների ֆրակցիան, որին եւ մաս է կազմում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որպէս բողոք՝ Զայանդէ ռուդ գետի երկար ամիսներից ի վեր ցամաքեցմանը, խմբովի հրաժարականի դիմում էին ներկայացրել: Արդիւնքում, օրերս նոյնինքն նախագահ Ռոհանին, պատգամաւորների բողոքի դիմում-նամակին հապճէպ արձագանգելով՝ հրահանգ է իջեցրել՝ Զայանդէ ռուդը վերակենդանացնելու համար, որով նաեւ վերակենսաւորելու են Սպահանի լայնարձակ նահանգի ու շրջանի գիւղատնտեսութեան հնարաւորութիւններն ու գիւղացիութեան ոռոգման ջրի պաշարների նպատակային օգտագործումը, որն նախկինում անփոյթ ու անգրագէտ վարչարարութեան զոհն է դարձել…:

Սիրելի ընթերցող, վստահ ենք, որ դու էլ մեզ հետ հպարտանալու, խրախուսւելու պահեր ես ապրում, ի տես քո ընտրեալ պատգամաւորների, որոնք ինչպէս սեփական համայնքային թէ՛ ազգային, նոյնպէս էլ համընդհանուր շահերին կառչելով՝ հետամուտ են ու նախանձախնդիր մեր սիրելի Իրանի ծաղկմանն ու բարգաւաճմանը: Եւ պատահական չէ, որ Իրանի աւելի քան 110-ամեայ մեջլիսի պատմութեան ու կենսագործունէութեան երկայնքում, յատկապէս հայ պատգամաւորը, վայելել է ինչպէս պետական, այնպէս էլ առաւել եւս՝ ժողովրդական նեցուկն ու յարգանքը:

Եւ տւեալ դէպքում իրաւամբ սպահանցիները արժանին են մատուցել իրենց իսկ ցաւերով ու դժւարութիւններով ապրող՝ անաչառ եւ արդարամիտ հայ պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանին…:

Յարակից լուրեր

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • «Air France»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում
    «Air France»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում

    Երէկ՝ երեկոյեան, ժամը 19:25-ի սահմաններում, Փարիզ-Մումբայ չւերթն իրականցնող «Air France» աւիաընկերութեան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանի «Շահիդ Բեհեշթի» միջազգային օդանաւակայանում

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։