Հա

Օրակարգ

12/02/2019 - 15:50

Պետականութեան պահպանումը՝ գերխնդիր

Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

Իրանի յեղափոխութեան 40-ամեակի առիթով

Դ. Մ.

 

Պատմական փաստ է, որ իրանական 2500-ամեայ պետականութեան թագաւորական վերջին դինաստիայի՝ Փահլեւիների իշխանակալութիւնը տապալւեց նախորդ դարի՝ 1979 թ. փետրւարեան համակարգային-համաժողովրդական յեղափոխութեամբ:

Ըստ ամենայնի դասական յեղափոխութիւնների գրեթէ բոլոր օրինաչափութիւններով հանդերձ, Իրանի ապստամբ ժողովրդի շարժման հասարակական-հոգեմտաւոր թեքումն ու ուղղւածութիւնը կերպաւորւեց կրօնական աւանդոյթներով եւ հանգուցալուծւեց՝ մինչ այդ ժողովրդական յեղափոխութեան իսլամական կոչումով ու հետագային էլ նոյն բովանդակութեամբ հանրահռչակմանը, որի առանցքային առաջնորդութիւնը լիարժէքօրէն վերապահւեց այաթօլլահ Խոմէյնիին…:

Շարժման դեռեւս երկարամեայ պայքար մղած քաղաքական տարատեսակ հոսանքները՝ ազգային, դեմոկրատական, սովետամէտ թէ այլեւայլ օրիանտացիաների հետամուտ խումբ-խմբակցութիւն-կուսակցութիւնները, շատ արագ յայտնւելով «խաղից դուրս» վիճակում, ամիսներ ի վեր ընդդիմանալու փորձերով տարւեցին, սակայն Էմամ Խոմէյնիի հետեւորդների ու միաժամանակ ժողովրդի կրօնական մղումները, ներքաղաքական խռովութիւնների վերահսկողութիւնը յաջողեցին պահպանել ու օրըստօրէ զօրեղացնել սեփական դիրքերը՝ գործադիր, օրէնսդիր ու դատական համակարգերում: Մինչ այն աստիճան, որ նոյնիսկ պետութիւնն իսլամական համակարգերով ձեւաւորելու կոչւած այաթօլլահ Բեհեշթիի տեռորի ենթարկելը չխոչընդոտեց Իսլ. Հանրապետութեան կայացման բարդ ու ծանրակշիռ գներով գործընթացը…:

…Իսկ յեղափոխութեան երկրորդ տարում պայթած Իրաքեան-սադդամեան 8-ամեայ պարտադրեալ պատերազմը ոչ թէ նսեմացրեց ու թուլացրեց ժողովրդի կրօնա-պետական հաւատամքը, այլ կրկնակի ամրապնդեց նոյն տեսլականի ու գաղափարախօսութեան հիմքերը, հարիւրհազարաւոր զոհերի ու նահատակների արեամբ նւաճումներով…:

Թէ՛ ներքին ու թէ՛ արտաքին ճակատներում յաղթանակած Իսլ. նոր համակարգը այնուհետեւ երկար ու տատասկոտ ուղի թեւակոխելով, աւելի քան երեք տասնամեակ է, ինչ դիմագրաւում է արտաքին՝ Արեւմուտքի ու առաջին հերթին ԱՄՆ-ի քաղաքական, քարոզչական, տնտեսական ու դիւանագիտական պատժամիջոցներին, միջուկային սպառազինութեան թէ այլեւայլ պատրւակներով, որոնք երկար տարիներ պարտադրել են Իրանի յաջորդական իշխանութիւնների եւ առաջին հերթին ժողովրդի հաշւին ծանրագոյն զրկանքների ու մեկուսացումների ենթարկւելու:

Այս ամենով հանդերձ, Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ամուր կառչած է մնում իր ինքնիշխանութեան, անկախութեան, հողային ամբողջականութեան պահպանմանն ու անվտագնութեան զօրեղացմանը եւ միաժամանակ՝ «ներքին խոհանոցի» սեփական առկայ խնդիրները բարեշրջելու, հարթելու սեփական ուղին է որդեգրում, համապատասխան գների վճարման գիտակցումով…

Իսլ. յեղափոխութեան 40-ամեակում, ահա, ժողովրդական բազմամիլիոն խաւերը միեւնոյն գիտակցումով է, որ սատար են հանդիսանում պետութեանն ու պետականութեան արժեհամակարգին, թեւակոխելով 41-րդ հանգրւան, աւելի լուսաւոր հեռանկարի ուրւագծումներով…:

Յարակից լուրեր

  • Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»
    Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»

    Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Կրկնակի պարտաւորութիւն...
    Կրկնակի պարտաւորութիւն...

    Յարգելի ընթերցող, պատմութիւնը եւ առհասարակ պատմական նշանակալի իրադարձութիւնները գնահատւում-արժեւորւում են նրանով նաեւ, երբ դրանք սերտելու եւ առաւել եւս՝ դրանցից դասեր առնելու ունակ է տւեալ պատմութեան կրող ժողովուրդը, ազգն ու պետութիւնը...:

  • Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
    Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում

    Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...

  • Դաշինքով, թէ առանց դաշինքի...
    Դաշինքով, թէ առանց դաշինքի...

    Հակաիրան «Եռեակ դաշինքը» ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ Ս. Արաբիայի համահեղինակութեամբ անթաքոյց՝ պատերազմական իրավիճակի հեռանկարներ է ուրւագծում, որն յղի է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային մակարդակով պայթիւնավտանգ հանգամանքներով…

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։