Հա

Օրակարգ

09/04/2019 - 13:20

Երեւանը կապել է արեւելքն արեւմուտքին. ով է օգնում իրանցիներին ու աֆղանացիներին մտնել ինտերնետ

Հայ օպերատորը տրաֆիկ է մատակարարում Իրան, Իրաք ու Աֆղանստան։ Իսկ վերջերս այն սկսել է սպասարկել Պարսից ծոցից Ֆրանկֆուրտ խոշոր կապուղին։

«alikonline.ir» - Հայ օպերատորը տրաֆիկ է մատակարարում Իրան, Իրաք ու Աֆղանստան։ Իսկ վերջերս այն սկսել է սպասարկել Պարսից ծոցից Ֆրանկֆուրտ խոշոր կապուղին։

Հայկական ինտերնետ-պրովայդերը արդեն սկսել է տրաֆիկ մատակարարել Կատար-Իրան-Եւրոպա երթուղով։

Այս մասին «Armeniansputnik.am»-ի՝ թղթակցի հետ զրոյցում ասաց «Ucom» ընկերութեան զարգացման գծով տնօրէն Ալեքսանդր Եսայեանը։

Փետրւարի վերջին հայկական ընկերութիւնը Իրանում տրաֆիկի տարանցման մասին համաձայնագիր է կնքել «Gulf Bdridge International» պրովայդերի ու Իրանական տելեկոմունիկացիոն ընկերութեան հետ։ Յայտարարւած մրցոյթում հայկական ընկերութիւնը կարողացել է յաղթել թուրքականին եւ ադրբեջանականին։

«Մենք իրականացնում ենք նոյնիսկ կարելի է ասել ոչ թէ ինտերնետ-տրաֆիկի տարանցում, այլեւ դրա վաճառք։ Մենք ստանում ենք այն ու ուղարկում ենք։ Ընդ որում` մենք ենք ընտրում, թէ ինչպէս այն մատակարարել Եւրոպա։ Մեզանից պահանջւում է երկկողմանի տւեալների հոսք ապահովել։ Որոշումները, թէ ինչպէս դա անել, մենք ենք ընդունում»,- պարզաբանեց Եսայեանը։

Եւրոպայում հայկական պրովայդերը համագործակցում է «De-CIX» տրաֆիկի փոխանակման ֆրանկֆուրտեան կէտի հետ, որն աշխարհի խոշորագոյն տւեալների փոխանակման կէտն է։ Ընկերութեան սերւերներն արդէն դրւել են այնտեղ։

Եսայեանն ընդգծեց, որ սա արտասահմանեան գործընկերների հետ աշխատելու առաջին փորձը չէ։ Այժմ ընկերութիւնը մատակարարում է Իրան եւրոպական տրաֆիկի աւելի քան 40%-ը, աւելի քան 30%-ը` Իրաք ու Իրաքեան Քրդստան։ Ու նոյնիսկ Իրան գնացող արտաքին տրաֆիկի աւելի քան 10%-ը Հայաստանի միջով է գնում։

Եսայեանն ընդգծեց, որ սա արտասահմանեան գործընկերների հետ աշխատելու առաջին փորձը չէ։ Այժմ ընկերութիւնը մատակարարում է Իրան եւրոպական տրաֆիկի աւելի քան 40%-ը, աւելի քան 30%-ը` Իրաք ու Իրաքեան Քրդստան։ Նոյնիսկ Աֆղանստան գնացող արտաքին տրաֆիկի աւելի քան 10% Հայաստանով է գնում։

«Մենք վաճառում ենք այն ազգային օպերատորին` «Afghan Telecom»-ին։ Յետոյ այն հետեւում է` ինչ յաճախորդների է այն գնում ու որքան են այդ յաճախորդներն անվտանգ»,- նշեց Եսայեանը։

Իհարկէ, բոլոր այդ երթուղիներում Հայաստանը միակ խաղացողը չէ։ Նա աւելացրեց, որ ստացւում է մրցել գնի ու որակի յարաբերակցութեամբ։

Հարցին, արդեօ՞ք որոշ երկրների պրովայդերները չեն վիճարկում միջազգային տենդերները, Եսայեանը պատասխանեց. «Սա մրցակցութիւն է։ Ու եթէ որեւէ մէկը պատրաստ չէ դրան, մենք պատրաստ ենք»։

Նշենք, Իրանի ու Կատարի օպերատորների հետ համաձայնագրերը կնքւել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի իրանեան այցի ժամանակ։ Ալեքսանդր Եսայեանը Իրանի ՏՏ ու կապի նախարար Մոհամադ Ջաւադ Ազարի Ջահրոմիին  հրաւիրել է Տեղեկատւական տեխնոլոգիաների եւ ծառայութիւնների համաշխարհային ֆորումին (WITSA), որը տեղի կունենան հոկտեմբերին Երեւանում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։