Հա

Օրակարգ

17/04/2019 - 10:20

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում է. Հայաստանն ու Իրանը աւտոմեքենաների մաքսային արժէքի մասին տեղեկութիւններ կը փոխանակեն

ՀՀ պետական եկամուտների կոմիտէի նախագահ Դաւիթ Անանեանի՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրւել է փոխըմբռնման յուշագիր՝ «Հայաստանի Հանրապետութեան պետական եկամուտների կոմիտէի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային ծառայութեան միջեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային սահմաններով տեղափոխւող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժէքի վերաբերեալ տեղեկատւութեան փոխանակման մասին»:

«alikonline.ir» - ՀՀ պետական եկամուտների կոմիտէի նախագահ Դաւիթ Անանեանի՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրւել է փոխըմբռնման յուշագիր՝ «Հայաստանի Հանրապետութեան պետական եկամուտների կոմիտէի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային ծառայութեան միջեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մաքսային սահմաններով տեղափոխւող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժէքի վերաբերեալ տեղեկատւութեան փոխանակման մասին»:

ՀՀ ՊԵԿ-ից «News.am»-ին յայտնում են, որ յուշագրով հիմքեր ստեղծւեցին Հայաստանի եւ Իրանի սահմանով տեղափոխւող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժէքը ճիշտ սահմանելու համար:

Ապրանքների մաքսային արժէքի վերաբերեալ տւեալների փոխանակման շուրջ կողմերի միջեւ հաստատւեց համագործակցութիւն եւ փոխադարձ օժանդակութիւն, ինչպէս նաեւ հնարաւորութիւն ընձեռւեց արդիւնաւէտ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողութիւնը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ աւելի ամրապնդւեց գործակցութիւնը, ինչը դրական ազդեցութիւն կունենայ մաքսային կանոնների խախտման դէպքերի բացայայտման, առկայ խնդիրների առաւել արագ եւ օպերատիւ լուծման առումով: Երկկողմ առեւտրաշրջանառութեան աշխուժացման համար ստեղծւեցին առաւել բարենպաստ պայմաններ` ուղղւած մաքսատուրքերից, հարկերից եւ վճարներից խուսափելու դէմ պայքարին:

Այցի շրջանակում կայացել է նաեւ երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ֆահրադ Դեժփասանդի հետ, որի ընթացքում քննարկւել են համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ ուրւագծւել են կողմերի միջեւ համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները: Մասնաւորապէս՝ դիտարկւել են ապրանքաշրջանառութեան եւ ուղեւորաշրջանառութեան ծաւալների աւելացման, ՄԱԶԾ-ի աջակցութեամբ Մեղրիի սահմանային անցման կէտի վերակառուցման վերաբերեալ հարցեր:  Անդրադարձ է եղել նաեւ ՄԱԶԾ-ի եւ ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպւող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կը քննարկւեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպէս նաեւ Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ եւ առեւտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակայ միջոցառումների հետ կապւած հարցեր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։