Հա

Օրակարգ

17/06/2019 - 15:40

Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

Դ. Մ.

ԱՄՆ արտորգծնախարար Պոմպէօն Օմանի ծովում պայթիւնների առթիւ յայտնել է, թէ շուտով հրապարակելու են ապացոյցերը, «որոնցով փաստւելու է պայթիւնների հեղինակ՝ Իրանի պատասխանատւութիւնը…»: Նա, սակայն, աւելացրել է, թէ «ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ»…:

Թրամփի վարչակազմի յատկապէս արտաքին քաղաքական դիրքորոշումների հակասականութիւնները, սակայն, նորութիւն չեն. դրանք բազմիցս են բեմականացւել Սիրիայի, Իրանի, Հիւս. Կորէայի, Վենեզուէլլայի եւ … դէպքում, որոնք էլ ոչ-միանշանակ են ընկալւել ռազմագիտական, թէ՛ քաղաքագիտական շրջանակների, ինչպէսեւ նոյնինքն ԱՄՆ օրէնսդիր-կոնգրեսականների կողմից:

Թրամփեան վարչակազմի պախարակման թարմագոյն իրողութիւնը ակնյայտ դարձաւ հէնց նախօրէին, երբ ԱՄՆ-ի շուրջ 100 քաղաքներում ժողովուրդը (գէթ Թրամփի դէմ տրամադրւած հասարակայնութեան լայն խաւերը) նախագահին «իմփիչմենտի» (հարցապնդում) եւ հրաժարականի պահանջով ցոյցերի դիմեց:

Մնում է, որ այս ամենից յետոյ Թրամփը եւ մասնաւորապէս իր միլիտարիստ-ռազմատենչ խորհրդականները հետեւութիւններ անեն, յատկապէս երբ մօտալուտ է 2020 թ.-ի նախագահական ընտրութիւնների նախընտրական պայքարի ժամանակաշրջանը…:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։