Հա

Օրակարգ

21/09/2016 - 12:10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - Ի խնդիր հզօր Հայաստանի, յաղթական Արցախի ու յաւերժական հայութեան

Անկախութեան տարեդարձները երջանկագոյն այն պահերն են, որոնցում անխտիր ազգի իւրաքանչիւր զաւակ ապրում է խանդավառութեան, հպարտութեան ու ապագայի հանդէպ վառ ու լաւատեսական զգացմունքներով:

Անկախութեան տարեդարձները երջանկագոյն այն պահերն են, որոնցում անխտիր ազգի իւրաքանչիւր զաւակ ապրում է խանդավառութեան, հպարտութեան ու ապագայի հանդէպ վառ ու լաւատեսական զգացմունքներով:
Հայ ազգը դա ճաշակել է որպէս իրականանալի երազանք՝ ամբողջ մի եօթ տասնամեակ՝ 1921 թ.-ին Հայաստանի խորհրդայնացումից ի վեր, ու ապրել այդ պահը՝ երազանքը իրականացւած տեսքով արդէն քառորդ դար՝ սկսեալ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական, համապետական ու համազգային կամքի կենսագործմամբ:
Անշուշտ, պետական անկախութեան կարեւորագոյն ձեռքբերումներից է նոյն պետականութեան օրըստօրէ կայացումն ու հզօրացումը:
Համապատասխանաբար՝ օրըստօրէ էլ հարկաւոր է պատրաստ լինել ազգովի՝ ծանրակշիռ ու տարատեսակ գին վճարելու՝ կայացման-հզօրացման ճամբին:
Անցնող 25 տարիներում այդ գինը վճարել է հայութիւնն ու Հայաստանը՝ Արցախով ու Սփիւռքով՝ համազգայնօրէն ու պետականօրէն, որպէս օրինաչափ մի հանգամանք եւ որ նոյն ճամբով, սակայն տարբեր ուղղութիւններով, ընթացել են անկախութեան ձգտող ու նոյնիսկ դարեր երազող ազգերը:
Անկախութեան սիրոյն ու յատկապէս դրա պետականօրէն կայացման - հզօրացման համար, հազարամեակների պատմական անառարկելի ու անհաշւելի դասերն ու փորձառութիւնները յուշում ու փաստում են ազգերի ու ժողովուրդների վճարւած գների մասին, որոնք սերտելու - գիտակցելու հոլովոյթ են ապրում հայն ու Հայաստան աշխարհը արդէն 25 տարի ...
գին՝ պատերազմական,
գին՝ ներքին թէ՛ արտաքին քաղաքական,
գին՝ սոցիալ - տնտեսական,
գին՝ մշակութային - կրթադաստիարակչական,
գին՝ հոգե-մտաւոր, մարդկային-հասարակական ու ազգային վեհագոյն գաղափարների կենսագործման ու նւիրականացման համար:
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 25-ամեայ փառապանծ դասը, ահաւասիկ, թող կոփի ու ամրապնդի համազգային մեր կամքը՝ պատրաստակամ լինելու նորանոր ու անհրաժեշտ գիները վճարելու համար, ի խնդիր հզօր Հայաստանի, յաղթական Արցախի ու յաւերժական հայութեան ...

Յարակից լուրեր

  • 29 տարի առաջ այս օրը ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը
    29 տարի առաջ այս օրը ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը

    29 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունւեց Հայաստանի Անկախութեան հռչակագիրը, որով դրւեց Հայաստանի անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

  • Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը
    Մեկնարկել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

    Օգոստոսի 22-28-ը Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում ընթանում է նախօրէին հիմնւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը:

  • ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ
    ՀՄԸՄ պաշտօնական մուտքն Արցախ

    Ինչպէս տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Ստեփանակերտում կայացել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի բացման արարողութիւնը:

    Բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչութեան անդամներ, հիւրեր:

  • Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը
    Արցախում բացւել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղը

    Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւորութեամբ նշւել է Հայ Մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Արցախի մասնաճիւղի բացման արարողութիւնը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճիւղը թւով 111-րդն է եւ բացւել է մօտ մէկ ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից յետոյ:

  • Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով
    Խմբագրական. Ուղղակի ժողովրդավարութեամբ` հանրաքուէով

    Ամուլսարը հանքարդիւնաբերական նպատակներով շահագործելու խնդիրը համատարած եւ սուր հնչեղութիւն ստացած է մեր երկրին մէջ: Տեղեկատուական բաց համակարգը բնականաբար կը նպաստէ, որ երկրի սահմանները հատուին դէպի ընդհանրապէս հայկական աշխարհ եւ հրապարակային քննարկումները շարունակուին այս առումով: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։