Հա

Օրակարգ

Եթէ մտովի վերադառնանք այն պատմական ժամանակահատւածը, երբ ծնունդ առաւ Հ. Յ. Դաշնակցութիւնը, ապա պիտի ասել, որ հայն ապրում էր դժոխային պայմաններում: Երկիրը ծւատւած էր. մի մասը գտնւում էր Թուրքիայի տիրապետութեան տակ, միւս մասը՝ Ռուսաստանի: Արեւելեան Հայաստանի որոշ հատւածներ Պարսկաստանի տիրապետութեան տակ էին: Այս դժնդակ պայմաններում հայ ժողովուրդը ապրել է դարեր:

Published in Քաղաքական

Օրերս Արցախում էր Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Արցախեան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ ներկայ մարտահրաւէրների շուրջ «Ապառաժ»-ի թղթակիցը զրուցել է Արմէն Ռուստամեանի հետ:

Published in Քաղաքական

«Ծրագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան»-ի (1998-ին ՀՅԴ ԻԷ Ընդհանուր ժողովով հաստատւած) մէջ մեծ տեղ է տրւել ՀՅԴ-ի քաղաքական դրւածքին եւ սկզբունքներին: Ծրագրի սկզբում կարդում ենք, որ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր բոլոր ուժերով պայքարում է յանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, հասարակական-մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան»:

Published in Քաղաքական

Ապակենտրոնացում գործօնը այն կառուցւածքն է, որը իւրաքանչիւր շրջանի ինքնաղեկավարման մարմիններին ազատութիւն է ընձեռում իրենց շրջանի հետ կապւած բոլոր հարցերի վերաբերեալ որոշումներ արձակելու եւ գործադրելու, առանց դիմելու կենտրոնական մարմնին:

Published in Քաղաքական

Անկախ բառը բառարանային իմաստով բոլորիս ծանօթ է, որը նշանակում է ինքնօրէն, ինքնագլուխ, ինքնակամ, ինքնիշխան, ինքնավար, ինքնուրոյն, ազատ, անկաշկանդ: Իսկ քաղաքական բացատրութիւնը՝ ինքնուրոյն, ուրիշ պետութիւնից կախում չունեցող:
Արդարեւ, անկախութիւնը ազգային գաղափարախօսութեան մէկ մասնիկն է, որը մի ամբողջութիւն է:

Published in Քաղաքական

Ազատութիւն. գաղափար է, որն արտացոլում է ենթակայական վերաբերմունքը իր իսկ արարքներին, որի ներքոյ նա հանդիսանում է նրանց որոշիչ պատճառը, եւ նրանք անմիջականօրէն պայմանաւորւած չեն բնական, հասարակական, միջանձնեայ-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործօններով:

Published in Քաղաքական

Յեղափոխութիւն հասկացողութիւնը նկարագրւում է, որպէս իրաւազուրկ եւ ճնշւած ամբոխների զայրոյթի բնական պոռթկում: Այն ցանկալի երեւոյթ չէ, քանզի յաճախ մեծ թւով զոհեր է պահանջում. եւ եթէ ժողովուրդը ի վիճակի է առանց յեղափոխութեան, այսինքն բարեշրջումով հասնելու իր նպատակներին, ցանկալի է յեղափոխութիւնից խուսափել: Բայց, երբ ուրիշ ելք չկայ, յեղափոխութիւնը դառնում է անխուսափելի եւ պատմականօրէն անհրաժեշտ:

Published in Քաղաքական

Ժողովրդավարութիւն կամ դեմոկրատիա (demos-ժողովուրդ, kratos իշխանութիւն բառերից), քաղաքական համակարգի տեսակ, որտեղ կառավարումը իրականացւում է պետութեան ամբողջ բնակչութեան կամ իրաւասու խմբերի կողմից՝ սովորաբար ընտրւած ներկայացուցիչների միջոցով: Ընտրող հասարակութիւնը մասնակցում է ընտրութիւններին եւ քաղաքական գործիչներ է ընտրում օրէնսդրական խորհրդի մէջ իրենց ներկայացնելու համար:

Published in Քաղաքական

Հայրենիք հասկացողութիւնն ունի աշխարհագրական եւ հոգեւոր իմաստ: Աշխարհագրական իմաստով, Հայրենիքը այն տարածքն է, որը պատմականօրէն պատկանում է տւեալ հաւաքականութեանը, իսկ հոգեւոր տեսակէտից՝ այն բնատարածքն է, որը տւեալ ազգի կամ ցեղի հանրոյթի անհատները ընկալում են որպէս իրենց ազգային կամ ցեղի ինքնութեան անքակտելի մաս: Այս իմաստով, Ազգը եւ Հայրենիքը անբաժանելի ամբողջութիւն են:

Published in Քաղաքական
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2015 10:40

Արամ Ա կաթողիկոսի ուղերձը ՀՅԴ 125-ամեակի առթիւ

Եթէ 125-ամեակը Հ. Յ. Դաշնակցութեան համար անցեալին նայելու ու անցեալը արժեւորելու առիթ է, ան նաեւ ու մանաւանդ մեր կեանքի նոր հրամայականներուն դիմաց ինքզինք վերաքննութեան ենթարկելու հրաւէր է: Ջերմօրէն կը շնորհաւորենք Հ. Յ. Դաշնակցութեան մեծ ընտանիքը: Վստահ ենք, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը, միշտ մեկնելով մեր ազգի ու հայրենիքի ընդհանրական ու գերագոյն շահերէն, վերանորոգ հաւատքով ու նւիրումով պիտի շարունակէ իր ազգային առաքելութինը:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։