Հա

Օրակարգ

18/02/2017

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը յիշելիս

96 տարի առաջ այս օրը՝ 1921 թւականի փետրւարի 18-ին Երեւանի ազատագրումով արդիւնաւորւեց դեռեւս օրեր առաջ, աւելի ստոյգ՝ փետրւարի 13-ին, ողջ Հայաստանի տարածքում սկիզբ առած հակաբոլշեւիկեան համաժողովրդական ապստամբութիւնը:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Այսօր փետրւարեան ապստամբութեան 96-ամեակն է:

96 տարի առաջ այս օրը՝ 1921 թւականի փետրւարի 18-ին Երեւանի ազատագրումով արդիւնաւորւեց դեռեւս օրեր առաջ, աւելի ստոյգ՝ փետրւարի 13-ին, ողջ Հայաստանի տարածքում սկիզբ առած հակաբոլշեւիկեան համաժողովրդական ապստամբութիւնը:

1920 թւականի դեկտեմբերի 2-ին, Հայաստանի խորհրդայնացումից յետոյ ժողովուրդը չհանդուրժելով բոլշեւիկեան դիկտատուրան եւ բոլշեւիկների սանձազերծած բռնութիւններն ապստամբեց նրանց բռնապետութեան դէմ:

Մինչեւ Երեւանից նահանջելը, բոլշեւիկները մէկ գիշերւայ ընթացքում դաժանաբար կացնահարեցին Երեւանի բանտում պահւող բանտարկեալների մեծ մասին՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան քաղաքական ու ռազմական ղեկավարութեան ներկայացուցիչներին, դաշնակցական ականաւոր գործիչներին,  ում ձերբակալել էին իշխանութեան գալուց անմիջապէս յետոյ։ Զոհւած հերոսների թւում էին Համազասպ Սրւանձտեանը, գնդապետ Ղորղանեանը, բանւոր Սերգօն, Մարկեդոնը, Գրիգորը եւ …

Բոլշեւիկների փախուստից յետոյ, երկրի ղեկը ստանձնեց Հայրենիքի փրկութեան կոմիտէն, անկախ Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ:

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան շնորհիւ Հայաստանի վերակնգնւած անկախութեանը, սակայն երկար կեանք չէր վիճակւած: Յենւելով միայն ժողովրդի ճնշիչ մեծամասնութեան աջակցութեան վրայ եւ չստանալով արտաքին աշխարհից որեւէ օգնութիւն, Հայրենիքի փրկութեան կոմիտէին յաջողւեց վերականգնւած անկախութիւնը պահպանել ընդամենը 40 օր:

1921 թւականի մարտի 16-ին Մոսկւայում Բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ կնքւեց բարեկամութեան եւ եղբայրութեան դաւադիր պայմանագիրը, որով Խորհրդային Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան փաստացի պայմանաւորւեցին կիսել Հայաստանը:

Պայմանագրից 4 օր անց Կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Գէորգի Օրջոնիկիձէն վերջնագիր ներկայացրեց  Հայաստանի ղեկավարութեանը, իսկ դրանից 5 օր անց  զօրք մտցրեց Հայաստան, միաժամանակ Թուրքիան զորք մոտեցրեց Հայաստանի սահմաններին։ Չունենալով բաւարար միջոցներ ռուս-թուրքական դաւադրութեանը դիմակայելու համար, Հայաստանի ղեկավարութիւնը, զինւորականները, դաշնակցական գործիչներն ու ժամանակի մտաւորականութեան սրուցքը ստիպւած հեռացան Հայաստանից։

Ապրիլի 2-ին 11-րդ Կամիր բանակի ստորաբաժանումները մտան Երեւան եւ Հայաստանը 70 տարով կորցրեց իր անկախութիւնը:

Թէեւ Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան հետեւած անկախութեան վերականգնման փորձը դատապարտւած էր ձախողման, այդուհանդերձ, միանշանակ է, որ այն ունեցաւ ճակատագրական նշանակութիւն Հայաստանում իրադարձութիւնների զարգացման հետագայ ընթացքի վրայ:

Փետրւարեան ապստամբութեան արդիւնքում վերահաս մահից փրկւեցին ժամանակի մտաւորականութեան, ազգային-պետական գործիչների այն ներկայացուցիչները, որոնք դեռեւս պահւում էին երեւանի բանտում: Նիկոլ Աղբալեան, Յովհաննէս Քաջազնունի, Լեւոն Շանթ եւ …

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը բոլշեւիկներին հասկացրեց, թէ հնարաւոր չէ Հայաստանում վարւել այնպէս, ինչպէս՝ այլ ուր, սանձազերծելով այն օրերին իրենց համար գաղափարական սկզբունքի վերածւած դասակարգային պատերազմ:

Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան շնորհիւ նրանք ստիպւած եղան արմատական վերանայման ենթարկել հայաստանեան իրենց քաղաքականութիւնը: Սարգիս Կասեանի, Աւիս Նուրիջանեանի եւ բոլշեւիկեան առաջին Յեղկոմի ծայրայեղական, տկարամիտ ու անհեռատես այլ անդամներին փոխարինման եկաւ չափաւորական, ազգային նկարագրի տէր քաղաքական-պետական գործիչ Ալեքսանդր Միասնիկեանը, որն իր գործունէութեան ընթացքում մեծ դեր խաղաց  քաղաքական լարւածութեան մեղմացման եւ երկիրը խաղաղ շինարարութեան ուղի փոխադրելու գործում։ 

Եւ, թերեւս ամենակարեւորը. Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը հայ մարդու մտքում եւ հոգում վերջնականապէս արմատաւորեց ազգային մտածելակերպը, ազգային գաղափարախօսութիւնն ու հոգեկերտւածքը:

Ժողովուրդը թանգակին գանձի պէս, մեծ ակնածանքով ու խնամքով իր մտքի եւ հոգու խորքում պահեց ու փայփայեց իրեն ի պահ տրւած ամենարժէքաւորը՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ, մինչ այն պահը, երբ դրա սառչած սերմերը 70-ամեայ ձմեռային երկարատեւ թմբիրից զարթօնքի հնարաւորութիւն ստացան:

Մեր այսօրւայ անկախութեան համար մենք մեծապէս պարտական ենք հէնց Փետրւարեան համաժողովրդական ապաստամբութեանը, որը թոյլ չտւեց որպէսզի բոլշեւիկները հայ մարդու մտքից ու հոգուց վերջնականապէս արմատախիլ անեն, ազատ եւ անկախ ապրելու ցանկութիւնն ու կամքը:

Նորանկախ Հայաստանում, Փետրւարեան համաժողովրդական ապստամբութիւնը, դժբախտաբար դեռեւս չի ստացել իր արժանի դիրքն ու նշանակութիւնը: Սակայն, վստահ ենք, որ կը գայ օրը եւ Փետրւարի 18-ը որպէս համաժողովրդական մեծ տօն կը նշւի այնպէս՝ ինչպէս հարկն է:

 

Յարակից լուրեր

  • Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»
    Ա. Մինասեան. «Արդէն կան ներդրողներ թէ՛ ԵՄ-ից, թէ՛ ԱՄՆ-ից, թէ՛ ՌԴ-ից, թէ՛ Չինաստանից»

    Կան ներդրողներ, ես անուններ չեմ հրապարակի, բայց բաւական մեծ ծաւալի ներդրումների մասին է խօսքը: Աւելի կոնկրետ ներդրումը կը լինի, դուք կը տեսնէք: Այս մասին այսօր կառավարութեան նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծւիկ Մինասեանը:

  • Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին
    Հայաստանի «եւ, եւ» քաղաքականութիւնը եւ զարմացնում, եւ ցաւացնում է Ադրբեջանին

    Վերջին ամիսներին Հայաստանի ներսում քաղաքական գործընթացների խաղաղ հանգուցալուծումը եւ առանց աշխարհաքաղաքան ցնցումների՝ երկրի զարգացման ուղու ապահովումը զարմացրեց շատերին, այդ թւում՝ Ադրբեջանին, որտեղ ոչ միայն զարմանում, այլ դատելով նաեւ մամուլում շարունակւող հրապարակումներից, ցաւում են նման ելքի համար։

  • Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները
    Հայաստանը կարող է հանդիսանալ այն կղզեակը, որից կը կարողանան օգտւել իրանցիները

    Օրերս Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունօ Լը Մերը ցաւով յայտարարել է, որ ֆրանսիական մի քանի խոշոր ընկերութիւններ, որոնք միջուկային համաձայնութիւնից յետոյ սկսել էին գործունէութիւն ծաւալել Իրանում, հնարաւոր է՝ չկարողանան այլեւս շարունակել իրենց հետագայ համագործակցութիւնն ու դուրս գան իրանական շուկայից։ Պատճառն, ըստ Ֆրանսիայի գլխաւոր ֆինանսիստի, իհարկէ, ամերիկեան նախատեսւող պատժամիջոցներն են։ 

  • Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
    Միֆեր եւ իրականութիւն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

    Կենսաթոշակային համակարգը երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական անվտանգութեան տեսանկիւնից կարեւորագոյն գործօններից է, որի արդիւնաւէտ եւ առողջ կենսագործունէութեամբ մեծապէս պայմանաւորւած են երկրի սոցիալ-տնտեսական, բիւջետային կայունութիւնը, քաղաքացիների ընդհանուր բարեկեցութիւնը, հասարակութեան ունակութիւնը հոգ տանել իր անդամների մասին մինչեւ խոր ծերութիւն։

  • Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»
    Արմէն Գրիգորեան. «Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի»

    Ի վերջոյ Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը պէտք է լինի․ «Ազատութիւն» ռ/կ-ի «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդաշարի ընթացքում նման միտք արտայայտեց Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։