Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 09:00

Յիսուսի սուրբ թաղման կարգը Թաւրիզում կատարելով՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանն ասաց. «Մահից դէպի անմահութիւն ճանապարհ է Քրիստոսի գերեզմանը»

Ապրիլի 14-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմում պատշաճ հանդիսաւորութեամբ, երկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, կատարւեց Յիսուսի սուրբ թաղման կարգը, բարեպաշտ ժողովրդի աղօթական ներկայութեամբ ու երկիւղալից յարգանքով:

«alikonline.ir» - Ապրիլի 14-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմում պատշաճ հանդիսաւորութեամբ, երկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, կատարւեց Յիսուսի սուրբ թաղման կարգը, բարեպաշտ ժողովրդի աղօթական ներկայութեամբ ու երկիւղալից յարգանքով: Տեղեկացնում է Թաւրիզի ազգային առաջնորդարանը: 

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ Ուրմիայում՝ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցան արարողութիւնները, Յիսուսի գերեզմանը խորհրդանշող եւ ծաղիկներով յարդարւած յատուկ դամբարանի առաջ: 

Ս. Սարգիս եկեղեցում երեկոյեան ժամերգութեան ու նախատօնակին հանդիսապետեց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան: Արարողութեան իրենց մասնակցութիւնը բերեցին հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս  քհնյ. Ղուկսաեանը, Վարդան սրկ. Տէր Մարտիրոսեանը եւ կրտեսրաց դպրաց դասի անդամները, իսկ հոգեզմայլ շարականները կատարեց «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի անդամ՝ դոկտ.  Վարդան Սիմոնզը: 

Իր պատգամում, առաջնորդ Սրբազանը չխափանւող լոյսի գաղափարը վեր հանեց, շարականագրի «արկողդ զլոյս որպէս զօթոց» բառերը մեկնաբանելով, ցոյց տալով, թէ անիմանալի լոյսը հողեղէն մտածողութեան անտեսելն ու մարել փորձելը, անիմաստ ու նոյնիսկ ծիծաղելի արարք է. «Ինչքան էլ փորձես ուրանալ արեւի գոյութիւնը, դա քո կամիցդ անկախ կայ երկնքում: Իսկ ուրանալ արեգակի Ստեղծիչին, արդէն անչափելի տգութիւն է»,- ասաց Սրբազանը:              

Ուրմիայում, Յիսուսի թաղմանական թափօրը կազմւեց եկեղեցու շրջափակում գլխաւորութեամբ ծխատէր՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, եւ ապա վերադարձաւ եկեղեցի: Իր քարոզում, Տէր հայրը անդրադարձաւ Խաչելութիւնից յետոյ Յիսուսի պատանքումին ու թաղմանը Յովսէփ Արիմաթացու կողմից, եւ երեքօրեայ թաղման խորհրդին: Յայտնենք, որ բարեպաշտ ժողովուրդը կանուխ ժամերից իր բերած ծաղիկներով իր հաւատքն արտայայտեց, բուրումնաւէտ ծաղիկներով յարդարելու համար խորհրդանշական գերեզմանը: Խնամակալ մարմինները յարդարել էին Յիսուսի գերեզմանը խորհրդանշող դամբարանը, եւ արարողութեան աւարտին կարգապահութեամբ բաշխեցին ծաղիկները հաւատացեալներին:

Յարակից Հրապարակումներ

  • Ս. Յարութեան տօնը` Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Յարութեան տօնը` Ատրպատականի հայոց թեմում

    Ապրիլի 16-ի՝ Քրիստոսի Ս. Յարութեան՝ Զատկի տօնի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի երկու հայաշատ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիոյ զոյգ եկեղեցիները լցւել էին հաւատացեալ հայորդիներով, որոնք քրիստոնէական վառ ապրումներով դիմաւորեցին քրիստոնէական կրօնի մեծագոյն տօնը:

  • Հաղորդութեան խորհրդի հաստատման ս. պատարագ, Ոտնալւայ եւ Խաւարման հոգեխռով գիշերը՝ Ատրպատականի հայոց թեմում
    Հաղորդութեան խորհրդի հաստատման ս. պատարագ, Ոտնալւայ եւ Խաւարման հոգեխռով գիշերը՝ Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ հինգշաբթիի՝ ապրիլի 13-ի առաւօտեան, Թաւրիզում եւ Ուրմիայում ս. պատարագ մատուցւեց ի յիշատակ ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման: Թաւրիզում ս. պատարագը մատուցեց հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

  • Աւագ ուրբաթ - կարգ թաղման
    Աւագ ուրբաթ - կարգ թաղման

    Աւագ ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի՝ իբրեւ «Խոնարհ ծառայ»-ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան: 

  • ... Որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը
    ... Որպէսզի լսե՛ս Գաբրիէլեան փողի ձայնը

    Յարութեան պահը իր հրաշագեղ լուսափայլութեան հետ, բերելու է նաեւ սարսափը վերջին դատաստանի: Յարուցեալ կեանքով ապրելու երանութիւնը ընտրեալ մարդկանց յատուկ առանձնաշնորհն է, սակայն իւրաքանչիւր մարդ կարող է արժանանալ այս երանութեան, ապրելով հաւատքի կեանք, ակնկառոյց սպասելով ամպերի վրայ բազմած մարդու Որդուն, որը գալու է «զօրութեամբ եւ մեծ փառքով» (Հմմտ. Մտ. 24:30):

  • Տասն կուսանաց յիշատակի ժամերգութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տասն կուսանաց յիշատակի ժամերգութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզում եւ Ուրմիայում, ապրիլ 11-ի երեկոյեան տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաժանւած փակ թղթիկների վրայից տասն կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։