Հա

Համայնք

17/03/2019 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը

Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

«alikonline.ir» - Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գեարդաբադ գիւղի հնադարեայ Սբ. Գէորգ եկեղեցու մուտքին առաջնորդ Սրբազանը դիմաւորւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, գիւղի Հոգաբարձութեան ատենապետ Արբակ Արշակեանի եւ կազմի անդամների, գիւղի եկեղեցու Կանանց խնամակալ մարմնի անդամների եւ հաւատացեալների կողմից:

Ժամերգութեան աւարտին, առաջնորդ Սրբազանը թափօրով առաջնորդւեց եկեղեցու դրան մուտքին, զանգակատան ներքեւ, որտեղ սեղանի վրայ զետեղւեց եկեղեցու նոր զանգը, սիրայօժար տրամադրւած Սպահանի հայոց թեմի կողմից:

Զանգի օրհնութեան եւ ապա օծման արարողութիւնը կատարւեց առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ: Տէր հայրը ջրով եւ գինիով լւացումը կատարեց դրա, ըստ հայ եկեղեցու կանոնակարգի, որից յետոյ Սրբազան Հայրը սրբալոյս Միւռոնով օծեց զանգը:

Արարողութեան աւարտին իր խօսած քարոզի ընթացքում, Գրիգոր եպիսկոպոս շեշտեց եկեղեցու կոչնակի հնագոյն աւանդութեան կարեւորութիւնը, որով դա հրաւէր է տրւած հաւատացեալ մարդուն, յաճախելու եկեղեցի եւ ապրելով իր քրիստոնէական կեանքը այս աշխարհում համաձայն Աւետարանի ուսուցումներին, մէկ օր արժանի լինի երկնքի արքայութեան. «Այս զանգի ղօղանջը նախատիպն է Գաբրիէլեան փողին, որը հնչելու է մէկ օր համայն մեռեալների ականջներում, արթնացնելու բոլորին, Աստծու ահեղ դատաստանի առջեւ կանգնելու: Վա՜յ այն մարդուն, որ եկեղեցու զանգի ձայն չի՛ լսացել, որովհետեւ եկեղեցու զանգի ձայնը չլսացող մարդը տրտմութեամբ է լսելու Գաբրիէլեան փողի ձայնը, որովհետեւ դրա ղօղանջը իր դատապարտութեան պահն է յայտարարելու նաեւ»,- ասաց Սրբազանը:

Ապա, նա իր եղբայրական շնորհակալութեան խօսքը ուղղեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանին եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսէսեանին, որոնք սիրայօժար ընդառաջել էին իր խնդրանքին եւ սոյն զանգը Սպահանից ուղարկել էին Թաւրիզ իբրեւ նւէր Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցուն, երբ վերջնոյս զանգը անյայտ ձեռքեր գողացել էին, ցած բերելով այն եկեղեցու զանգակատնից:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, գիւղի Հոգաբարձութիւնը թէյասեղանով պատւեց բոլոր ներկայ հաւատացեալներին, որի ընթացքում շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Հոգաբարձութեան ատենապետ Արբակ Արշակեանը, գիւղի ժողովրդի անունից շնորհակալութիւն յայտնելով ե՛ւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին ե՛ւ Սպահանի հայոց թեմին:

Գեարդաբադ գիւղի հայ հաւատացեալների համար հոգեկան վերանորոգութեան առիթ հանդիսացաւ սոյն արարողութիւնը, երբ Մեծ պահոց ընթացքում մխիթարութիւնը ունեցան իրենց եկեղեցու դարձեալ զանգով օժտւելու ուրախալի պահը վայելելու, Աստծու օրհնութեան ներքոյ:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Կիրակի 15 սեպտեմբեր 2019-ին, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, յընթացս ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Իրանահայ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեան, որի նկարներից շատերը զարդարում են Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները, երկու նոր սրբանկարներ նկարել էր եւ նւիրաբերել Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։