Հա

Համայնք

13/07/2019 - 14:50

Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)

Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

Ուրբաթ, առաւօտից մինչեւ երեկոյ, ինչպէս նաեւ շաբաթ ս. պատարագից յետոյ մինչեւ երեկոյ, թեմիս քահանայ հայրերը կատարելու են Մկրտութեան խորհուրդ։ Հարկ է որ մկրտւողների ինքնութեան թղթի լուսապատճէնը (սիջիլի ֆօթօքօփին) անպայման ներկայացւի Եկեղեցու Խնամակալ մարմնին։

Համաձայն Արեւմտեան Ատրպատականի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան եւ Չալդրանի կուսակալութեան հետ թեմիս պայմանաւորւածութեան, բոլոր ուխտաւորները բարեհաճեն վանքից մեկնել շաբաթ, 27 յուլիսի երեկոյեան, մինչեւ ժամը 5։

Թուր կազմակերպողների եւ բոլոր ուխտաւորների ուշադրութեան ենք յանձնում որ վրանների ապահովման եւ հանրակառքի տոմսերի համար կարող են դիմել Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամ՝ Ռաֆֆի Ազիզեանին (0914 509 2089), կամ անձամբ ներկայանալ Ազգային առաջնորդարան մինչեւ երկուշաբթի 22 յուլիս (31 թիր) ամէն օր երեկոյեան ժամը 7-9, Ազգային առաջնորդարան, Թաւրիզ։ Իսկ կերակուրի ապահովման համար, նախապէս դիմել՝ Ռայմոնդ Աբրահամեանին (0914 313 6301), մինչեւ երկուշաբթի 22 յուլիս 2019։ Հեռապատճէն (Ֆաքս)՝ 041-35542304։

 

ՎԱՆՔԵՐԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ս. Թադէոս Առաքեալի վանքի կիսաւարտ տանիքը պատւեց պղնձէ երկթեք տանիքով
    Ս. Թադէոս Առաքեալի վանքի կիսաւարտ տանիքը պատւեց պղնձէ երկթեք տանիքով

    Երկար սպասւած տանիքի ծածկելու նախագիծը վերջապէս իրականացաւ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։