Հա

Համայնք

03/09/2019 - 14:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն միջազգային գիտաժողովը կազմակերպւած է Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի համալսարանի (UCLA) Հայագիտութեան «Նարեկացի» ամբիոնի կողմից, հովանաւորութեամբ «Սալմաստի ժառանգութիւն Ընկերակցութիւն»-ի եւ գործակցութեամբ Երեւանի Պետական համալսարանին: Այն տեղի է ունենալու Երեւանում, Պետական համալսարանի գիտութիւնների դահլիճում, 6-7 սեպտեմբեր 2019 թւին:

Բացման պաշտօնական հանդիսութեան ընթացքին ողջոյնի եւ օրհնանքի խօսքով հանդէս է գալու առաջնորդ Սրբազանը, իսկ գիտաժողովի նիստերի ընթացքում դարձեալ ներկայացնելու է մասնաւոր զեկոյց, «Սալմաստ գաւառը քսաներորդ դարադարձի սկզբին, համաշխարհային առաջին պատերազմի նախօրէին» խորագրով, արծարծելով արխիւային նիւթեր:

Նշենք, որ սոյն բազմալեզու գիտաժողովին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ եւ օտար հայագէտներ, լեզւաբաններ, պատմաբաններ, ազգագրագէտներ եւ այլ բնագաւառների մասնագէտներ, որոնք Սալմաստ գաւառի պատմութեան տարբեր ժամանակաշրջանների կեանքի տարբեր բնագաւառներին առնչւող նիւթեր են քննարկելու:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Կիրակի 15 սեպտեմբեր 2019-ին, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, յընթացս ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Իրանահայ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեան, որի նկարներից շատերը զարդարում են Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները, երկու նոր սրբանկարներ նկարել էր եւ նւիրաբերել Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։