Հա

Համայնք

24/09/2019 - 14:13

Ատրպատականի հայոց թեմում գումարւելու է Թաւրիզի Գ. Հայագիտական գիտաժողովը

Ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կազմակերպութեամբ տեղի է ունենալու Թաւրիզի Գ․ հայագիտական գիտաժողովը, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների՝ Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Զվերցարիայից եւ Թուրքիայից։

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ - Ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կազմակերպութեամբ տեղի է ունենալու Թաւրիզի Գ․ հայագիտական գիտաժողովը, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների՝ Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Զվերցարիայից եւ Թուրքիայից։
Ինչպէս անցեալ տարիներին, այս տարի եւս հայագիտութեան տարբեր բնագաւառներն են լինելու զեկոյցների եւ քննարկումների առարկայ՝ տեղական պատմութիւն, ճարտարապետութիւն, երաժշտութիւն, գրականութիւն, պատմութիւն եւ ընտանեկան պատմութիւն, ինչպէս նաեւ գիտարշաւ։

Գիտաժողովի ընթացքին մասնակիցները պատեհութիւն են ունենալու ծանօթանալ Ատրպատականի հայոց թեմի դարաւոր պատմութեան եւ համագործակցութեան նոր հեռանկարներով իրենց նպաստն են բերելու մեր թեմի պատմութեան ու ներկայի առաւել ծանօթացման։

Ատրպատական ազգային առաջնորդարան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։