Հա

Համայնք

26/09/2019 - 08:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ընդունեց Հոլանդիայի դեսպանին

Երեքշաբթի 24 Սեպտեմբեր 2019ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի իր գրասենեակում ընդունեց ԻԻՀ-ում Հոլանդիայի դեսպան՝ Ժագ Վերների եւ նրա ազնւափայլ կնոջ այցելուիւնը:

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ Երեքշաբթի 24 Սեպտեմբեր 2019-ի առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի իր գրասենեակում ընդունեց ԻԻՀ-ում Հոլանդիայի դեսպան՝ Ժագ Վերների եւ նրա ազնւափայլ կնոջ այցելուիւնը:

Դեսպան Վերներ, նախապէս առնւած ժամադրութեամբ այցելութիւն տւեց Ատրպատականի Հայոց Թեմ, Թաւրիզ, եւ ապա ծանօթանալու համար Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքին, մեկնեց Ջուլֆա, որտեղ հանդիպում ունեցաւ առաջնորդ Սրբազան հօր հետ:

 Սրբազան հայրը դեսպան Վերներին լայն բացատրութիւն տւեց Իրանահայ թեմերի կառոյցի մասին, յատկապէս անդրադառնալով Ատրպատականի Հայոց Թեմի պատմութեան եւ պատմական այն վանքերին, որոնք Թեմի փառապսակն են կազմում: Դեսպանի  տւած  հարցին պատասխանելով, առաջնորդ Սրբազանը լայնօրէն անդրադարձաւ Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացման տխուր իրողութեան, իսկ դրա հանդիպակաց կողմում՝ Ի¬րանական հողում, Իրանի Իսլամական Հանրապետութեան ջանքերով վերակառուցւած Հովւի մատուռին, որը համարեց փաստ՝ Իրանում Հայկական Յուշարձանների նկատմամբ եւ ընդհանրապէս Քրիստոնէութեան ու յատկապէս հանդէպ Իրանի տածած հոգածու վերաբերմունքին:

Դեսպան Վերներ հիացմունքով անդրադարձաւ Իրանահայութեան երկար դարերի պատմութեան եւ ներդրման այս երկրում, յատկապէս յիշելով Ատրպատականի Հայոց Թեմի վանքերն ու մշակութային բազմաթիւ կոթողները:

Յայտնենք որ իր այցի առիթով, դեսպան Վերներ ծանօթացաւ տաճարի շքեղ քանդակներին եւ վերանորոգւած որմնանկարներին, Սբ. ՊօղոսՊետրոս մատրան,  այցելեց  խաչքարերի  նորաբաց  ցուցասրահն  ու    Դեսպանն ու Սրբազանը Վանքում

Թանգարանը, միաբանական խուցերն ու պատմական սեղանատունը, ինչպէս նաեւ Դպրեվանքի պատմական շէնքը: Իր այցի ընթացքում, դեսպան Վերներ բացատրութիւններ լսեց վանքի պատմութեան մասին, որը գերմաներէն լեզւով ներկայացրեց հիւրաբար թեմում գտնւող Իշխան Չիֆթճեան:

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։