Հա

Համայնք

26/09/2019 - 08:44

Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Թւականիս, չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հ.Մ. «Նայիրի» Միութեան նախագահ՝ պրն. Ալֆրեդ Քէշիշեանին:

Թւականիս, չորեքշաբթի, սեպտեմբերի 25-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հ.Մ. «Նայիրի» Միութեան նախագահ՝ պրն. Ալֆրեդ Քէշիշեանին:

Սրբազան հայրը ողջունեց պրն. Քէշիշեանին, ով յատուկ զեկոյց տւեց անցնող մէկ տարւայ իրենց գործունէութեան մասին, միաժամանակ յիշելով, որ ուխտագնացութիւն էին կազմակերպել դէպի Վան-Ախթամար և ներկայ էին գտնւել Խաչվերացի տօնի առիթով մատուցւող պատարագին: Նաև ուխտագնացութիւն-այցելութիւն է կատարւել դէպի Ղարաղան:

Իրենց աշխատանքների մէջ կարևոր տեղ են տւել սկաուտական շարժումին և «Ծիածան» Մանկական Արւեստանոցի հետ համագործակցաբար աշխատանքներ են տարել: Միութեան մանկա-պատանեկան թատրոնի աշխատանքները վերակենդանացման մէջ են:

Գործնական մասնակցութիւն են ունեցել նաև Իրանի 51-րդ Համահայկական Խաղերին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց տարած աշխատանքները և յաջողութիւն մաղթեց:

 

                                                                        Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։