Հա

Համայնք

14/12/2017 - 12:00

Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

«alikonline.ir» - Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

«Տաթեւ» երգչախմբի հերթական տարեկան համերգը կայացաւ չորեքշաբթի՝ 2017 թւականի դեկտեմբերի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչների եւ ժողովրդի ներկայութեամբ։

Համերգն սկիզբ առաւ երգչախմբի վարչութեան խօսքով, որն ընթերցեց Ասպետ Մարգարեանը, ուր հիմնականում արտացոլւած էր խմբի գործունէութիւնը՝ սկսած եկեղեցիներում շարականների ու հոգեւոր երգերի կատարումից մինչեւ երկրի եւ արտերկրի զանազան բեմերից հնչեցրած համերգները։

Երեկոն ողողւած էր հին հոգեւոր, ինչու չէ նաեւ ժողովրդական ու մերօրեայ երգերի խմբական ու անհատական ելոյթներով։ Այս շրջագծում հնչեցին հայ երգի մեծանուն վարպետներ՝ Ս. Ներսէս Շնորհալիի, Յակոբ Կլայեցի, Կոմիտասի, Բարսեղ Կանաչեանի, Նիկոլ Գալանդէրեանի, Ռոբերտ Պետրոսեանի, Գուսան Շահէնի եւ Ալեքսանդր Աճեմեանի ստեղծագործութիւններից։

Խումբը հանդէս եկաւ «Նոր Ծաղիկ» (տաղ յարութեան), «Այսօր ցնծան», «Առաւօտ լուսաբեր», «Ել, ել» (սայլի երգ), «Հայրենի կարօտ», «Լուսնակն անուշ», «Ծովափին», «Ֆանտազիա» (Սայեաթ Նովայի երգերի հիման վրայ), «Երանի թէ» եւ «Խռոված էր» երգերով։ Ընթացքում հնչեցին նաեւ մենակատարումներ երգչախմբի մեներգիչների միջոցով. Արմէն Թահմազեանը կատարեց «Կանչէ կռունկ»-ը, Արսինէ Մարգարեանը՝ «Ծիծեռնակ»-ը, Ասպետ Մարգարեանը՝ «Եկւոր աղջիկ»-ը, իսկ Անասիկ Յովսէփեանը մեներգեց «Նայիրեան դալար բարդի» երգը։

Մի շարք կատարումներին դաշնամուրի կենդանի նւագակցութեամբ ընկերակցեց մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը, ով իրականացրել էր նաեւ միւս երգերի գործիքաւորման աշխատանքը։

Երեկոյի եզրափակիչ խօսքն արտասանեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, որը համերգը գեղեցիկ պատարագ համարելով ասաց, թէ երեկոյի ելոյթների շնորհիւ այս սրահը մշակութային կենտրոնից վերածւեց մշակութային հոգեւոր կենտրոնի եւ եկեղեցու, որի խորանը կազմեց «Տաթեւ» երգչախումբը։ Այնուհետեւ Հայր Սուրբը դրւատելով երգչախմբի անդամների ինչու չէ նաեւ ղեկավարի կատարած ջանադիր աշխատանքը, աւելացրեց, որ խումբն իր գոյութեան 18 տարիներին մշակութային կեանքի հայ հոգու անդաստանի մէջ սնունդ է տւել մեր զաւակներին։ Նա յիշելով նաեւ անցնող օրերի ընթացքում Նոր Ջուղայում իրականացւած մշակութային ձեռնարկները, ընդգծեց, որ նման ծրագրերի շնորհիւ ոչ միայն արժեւորւում է թեմը, այլեւ գոյատեւում են հայ ազգն ու մշակոյթը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՒԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը
    Նոր Ջուղայի հայ համայնքը նշեց ԻԻՀ 40-ամեակը

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

  • Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները
    Իր հասցէատիրոջը փոխանցւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները

    2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով։ 

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան,  Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, ուր մասնագիտական ելոյթներ ծաւալեցին Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից զեկուցաբերներ։

  • Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում
    Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

    Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ 

  • Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում
    Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակի յոբելեանական հանդիսութիւնը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։