Հա

Համայնք

10/03/2018 - 08:50

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան օրիորդաց բասկետբոլի յաղթանակը

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան օրիորդաց բասկետբոլի երէց խումբը, սուպեր լիգայի Բ. կարգի մրցոյթներում յաղթանակ է արձանագրել։ 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան օրիորդաց բասկետբոլի երէց խումբը, սուպեր լիգայի Բ. կարգի մրցոյթներում յաղթանակ է արձանագրել։ 

2017 թւականի հոկտեմբերից մինչեւ 2018 թ. փետրւարի 23-ը ընկած ժամանակահատւածում տեղի ունեցաւ երկրի մակարդակի կանանց բասկետբոլի սուպեր լիգայի Բ. կարգի մրցաշարը։ Խաղերի Ա. խմբում էին՝ Ղոմի «Նադեր-Շիմին», Շիրազի «Բալը», Մաշհադի «Սիմախան-Փասարգադը» եւ Թեհրանի «Սաման», իսկ Բ. խմբում՝ Գորգանի «Դանեշգահ Գոլեսթանը», Սպահան նահանգից՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան խումբը, Բուշեհրի «Բաժւանդը», Մազանդերանի «Հաջ Հասան Նեքահ» մարզական ակումբը եւ Թեհրանի «Շահինը»։ Սկզբնական փուլում խաղերը երթ ու դարձի տեսքով կայացան իւրաքանչիւր խմբում ներառւած հաւաքականների հանդիպումներով, որտեղ արարատցիները զբաղեցնելով մրցաշարի աղիւսակի երկրորդ հորիզոնականը՝ յաջորդ (փլէյ-աֆ) փուլում՝ երեք մրցոյթների աւարտին, երկու յաղթանակ արձանագրելով, զբաղեցրեցին լիգայի մրցաշարի չորրորդ տեղը։ Եզրափակիչ փուլի վերջին խաղերը, հիւրընկալութեամբ Թեհրանի «Շահին»-ի, կայացան թւականիս փետրւարի 22-ին եւ 23-ին։ Փետրւարի 23-ի վերջին խաղին ներկայ է եղել երկրի Կանանց բասկետբոլի ֆեդերացիայի փոխտնօրէն Ֆարիդէ Շոջային, ով մեդալաբշխման հանդիսութեան ընթացքում առանձնապէս բարձր է գնահատել «Արարատ» միութեան հաւաքականի կարողութիւնները եւ նշել, որ «Արարատ»-ը լինելով կրօնական փոքրամասնութեան հաւաքական, այս մրցաշարում հանդէս է եկել, որպէս Սպահան նահանգի միակ ներկայացուցիչ եւ շնորհաւորանքի խօսք է ասել մարզուհիներին, մարզիչին եւ պատասխանատուներին։ Միութեանս օր. բասկետբոլի անձնակազմը ներկայացնում են՝ Լուսինէ Ասատրեանը (խմբի աւագ), Լուսինէ Սէթ-Աղայեանը, Արեգա Փուլադին, Նազելի Պօղոսեանը, Նինել Մարկոսեանը, Անայիս Խուդավերդեանը, Սելին Խոջամալը, Մանէ Յովսէփեանը, Վանէ Արթունեանը, Արեգ Արթունեանը, Մինելի Ղազարեանը, Անիշա Խաչեանը եւ Ալմարա Թահմազեանը։ Մարզիչն է Ազադեհ Զամանփուրը, մարմնամարզութեան մարզիչը՝ Անիա Յովսէփեանը, իսկ պատասխանատուն՝ Ռիմա Պետրոսեանը։

Շնորհաւորելով Միութեանս օր. բասկետբոլի անձնակազմին, առողջութիւն եւ առաւել յաջողութիւններ ենք մաղթում մարզական ասպարէզում։

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան թղթակից՝

Երանուշ Թահմազեան

Յարակից լուրեր

  • Աշնանային վաճառք Նոր Ջուղայում
    Աշնանային վաճառք Նոր Ջուղայում

    Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:

  • Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին
    Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին

    Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Թաւրիզի 8 պարախմբերի:

  • Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում
    Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

    Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։

  • ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն
    ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

    ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: 

  • ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ
    ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ

    ՀՀ հիմնադրման 100-ամեակի ձեռնարկների ծիրում, չորեքշաբթի՝ մայիսի 9-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ՝ մասնակցութեամբ Հայաստանի «Կարին» աւանդական երգի ու պարի համոյթի՝ ղեկավարութեամբ ՀՀ ժողովրդական արտիստ՝ Գագիկ Գինոսեանի, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի՝ ղեկավարութեամբ խմբավար՝ Արմէն Ամիրխանեանի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի՝ ղեկավարութեամբ ասմունքի խմբի պատասխանատու՝ Ռիմա Սիմոնեանի եւ պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։