Հա

Համայնք

09/06/2019 - 08:00

Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մայիսի 30-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Նշան եկեղեցում։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մայիսի 30-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Նշան եկեղեցում։ Պատարագը մատուցւեց արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով։ Շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Արարողութեանը ներկայ էին՝ թեմի Կրօնական խորհրդի, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական եկեղեցեաց եւ Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութիւնների ներկայացուցիչներն ու Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ Փերիոյ գաւառից ժողովուրդ։

Հոգեպարար արարողութեան աւարտին, դաշտագնացութեան աւանդոյթի համաձայն,   հաւատացեալները տօնը նշեցին բնութեան գրկում։

Յատկանշական է, որ Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում։

 

Լուսանկարները տրամադրեց՝ Հենրիկ Յակոբեանը

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։